Քաղաքական

15.05.2019 17:35


«Հայաստանը պատմականորեն կապված է Ռուսաստանի, բայց արժեհամակարգով՝ Արևմուտքի հետ». ԱՄՆ դեսպան

«Հայաստանը պատմականորեն կապված է Ռուսաստանի, բայց արժեհամակարգով՝ Արևմուտքի հետ». ԱՄՆ դեսպան

ԱՄՆ-ը հասկանում է, որ Հայաստանը Ռուսաստանի հետ կապում են աշխարհագրական եւ պատմական կապերը։ Այս մասին հայտարարել է Հայաստանում ԱՄՆ Արտակարգ եւ լիազոր դեսպան Լին Թրեյսին։

Սակայն, ավելացրել է նա, շատերը կհամաձայնեն, որ հայ-ռուսական հարաբերությունները չեն սահմանափակում ԵՄ-ի, ԱՄՆ-ի կամ այլ հնարավոր գործընկերների հետ հարաբերությունները։

«Հայաստանը պատմականորեն եւ աշխարհագրորեն կապված է Ռուսաստանի հետ, բայց մշակութապես եւ արժեհամակարգով կապված է Արեւմուտքի հետ»,- կարծում է դեսպանը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը կոչ էր արել հրաժարվել Ռուսաստանի հետ կապերի պատմական կլիշեներից եւ անգամ հայտարարել էր, որ «ամերիկյան զենքն ավելի լավն է ռուսականից»։

Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը՝ Լին Թրեյսին նշել է, որ դրական ազդակներ կան։

Նրա խոսքով՝ այս պահին տեղեկություններ չկան ԵԱՀԿ ՄԽ ձեւաչափում հանդիպումների մասին։ Բայց, փաստել է դեսպանը, գործընթացը լավատեսություն է ներշնչում։ Դեսպանի կարծիքով Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հանդիպումները նպաստել են բռնության կրճատմանը շփման գծում։ Կան նաեւ այլ դրական ազդակներ, նշել է դեսպանը։

Ավելի վաղ տեղեկացվել էր Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հնարավոր հանդիպման մասին Վաշինգտոնում։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը