Լրահոս

31.03.2010 18:25


Ա. Արզումանյանը մոտակա 1–2 ամիսների ընթացքում շատ բուռն զարգացումներ է տեսնում

-Շատ բուռն զարգացումներ եմ սպասում մոտակա 1-2 ամիսների ընթացքում,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը,- կա՛մ դիմակը կպատռվի, որ իշխանությունը փորձում է համաշխարհային, միջազգային ողջ հանրությանը թյուրիմացության մեջ գցել և ուղղակի լուծում է իր պաշտոնավարության խնդիրը, կա՛մ ուղղակի Հայաստանի հասարակությունը կգիտակցի՝ ինչ է կատարվում և որ այլևս այսպես շարունակել պետք չէ, ու կլինեն լուրջ զարգացումներ։ Այնպես որ սպասենք։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը