Աշխարհ

16.05.2019 10:15


Ամերիկացի փոխնահանգապետը Թրամփի հետ հանդիպմանը նախագահի պատկերով գուլպաներով է գնացել (լուսանկարներ)

Ամերիկացի փոխնահանգապետը Թրամփի հետ հանդիպմանը նախագահի պատկերով գուլպաներով է գնացել (լուսանկարներ)

ԱՄՆ Լուիզիանա նահանգի փոխնահանգապետ Բիլի Նանգեսերը հայտնվել է լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում, երբ Չենոլթի միջազգային օդանավակայանում երկրի նախագահ Դոնալդ Թրամփին դիմավորելու է գնացել երկրի ղեկավարի պատկերով գուլպաներով:

Ինչպես նշում է esquire.com-ը, գուլպաների վրա առավել ուշագրավ են եղել Թրամփի մազերը, որոնք տարբեր առիթներով հումորների և «մեմերի» առիթ են դարձել:

Համացանցում 25 դոլարով վաճառվող գուլպաների վրայի մազերը կարելի է կապել, սանրել կամ «հարդարել»:

Հատկանշական է, որ Նանգեսերն առանց կաշկանդվելու գուլպաները ցուցադրել է Թրամփին, որն էլ բթամատով հավանության նշան է ցույց տվել:

imageimage

Աղբյուրը՝ Zham.am

Այս խորագրի վերջին նյութերը