ՀՀՇ–ն դարձել է Եվրոպայի լիբերալ–դեմոկրատական և ռեֆորմիստական կուսակցության անդամ
2010թ. մարտի 12-ին Հռոմում տեղի ունեցած Եվրոպայի լիբերալ-դեմոկրատական և ռեֆորմիստական կուսակցության խորհրդի նիստում «Հայոց համազգային շարժումը» դարձել է այդ կազմակերպության անդամ։
-Եվրոպայի լիբերալ-դեմոկրատական և ռեֆորմիստական կուսակցությունն ունի մեծ տրադիցիաներ թե՛ Եվրախորհրդարանում, թե՛ ԵԽԽՎ-ում։ Գիտեք, որ Հայաստանի հարցը բազմիցս քննարկվել է ԵԽԽՎ շրջանակներում, այսինքն՝ այլևս ՀՀՇ-ն, լինելով Եվրոպայի լիբերալ-դեմոկրատական և ռեֆորմիստական կուսակցության լիիրավ անդամ, կարող է այդ քննարկումներին իր տեսակետները հասու դարձնել իր կոլեգա այլ երկրներից լիբերալ պատվիրակների միջոցով, այսինքն՝ կոնկրետ աշխատանք տանել ԵԽԽՎ-ում, Եվրոպայի խորհրդարանում, բարձրացնել այն հարցերը, որ հուզում են կուսակցությանը և Հայաստանի ողջ հասարակությանը,- այս կապակցությամբ ասել է ՀՀ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը,- սա մեր պայքարին լրացուցիչ լծակ կտա մարդու իրավունքների, օրինականության, սահմանադրական կարգի վերականգնման առումով։

7or.am