Լրահոս

01.04.2010 10:16


Այսօր երգիծանքի և հումորի օրն է

Այսօր երգիծանքի և հումորի օրն է

Երգիծաբաններն  այս տարի արդեն 4-րդ անգամ պաշտոնապես տոնելու են Ապրիլի 1-ը' որպես հումորի և երգիծանքի օր: 2006թ. ՀՀ կառավարության որոշմամբ այդ օրը պաշտոնապես ընդունվել է որպես Երգիծանքի և հումորի օր: Նման նախաձեռնությամբ հանդես էին եկել դերասան և նմանակող Սամվել Բաղդասարյանն ու մի շարք արվեստագետներ:

 Երգիծաբաններն այս տարի 10-ից ավելի ապրիլմեկյան միջոցառումներ են պատրաստել' երգիծանկարների և երգիծաքանդակների ցուցահանդեսներ, թատերական ներկայացումներ, աճպարարական շոու և այլն:

Ապրիլի 1-ի տոնակատարությունների շրջանակներում կկայանա նաև «Մանեկեն» ֆիլմի բեմելը: Երևանում ապրիլմեկյան տոնակատարություններին մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանել ռուսաստանաբնակ երգիծաբաններ Կարեն Ավանեսյանը և Կարեն Ղազարյանը, նաև անգլիաբնակ հայ երգիծաբան Կեֆ Օրքյանը:

«7օր»-ը շնորհավրում է բոլոր նրանց, ովքեր հումորի զգացում ունեն և նույնիսկ կյանքի դժվարին պահերին չեն մոռանում կատակելու մասին։

 7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը