Լրահոս

01.04.2010 10:29


Նռնակը վնասազերծվել է

Մարտի 31-ին, ժամը 15.22-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Աճառյան փողոցում' «Hyundai» ցուցասրահ-սպասարկման կենտրոնին հարակից տարածքում, հայտնաբերվել է նռնակ:

Դեպքի մասին տեղեկացվել են ՀՀ պաշտպանության նախարարությունը, ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը եւ Երեւանի ճանապարհային ոստիկանությունը:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:

Տեղում պարզվել է, որ կենտրոնի հանդիպակած հատվածում' մայթեզրին, ընկած է «Ֆ-1» տիպի նռնակ' բռնկիչով, առանց պաշտպանիչ օղակի:

Սակրավորների ուժերով նռնակը տեղում վնասազերծվել է եւ տեղափոխվել անվտանգ տարածք:

Այս խորագրի վերջին նյութերը