Տնտեսական

16.05.2019 19:24


892 մլն դրամ՝ ԱԺ-ում պարգևատրումների և գործուղումների համար

892 մլն դրամ՝ ԱԺ-ում պարգևատրումների և գործուղումների համար

Կառավարության մայիսի 16-ի նիստում որոշվեց 2019թ․ բյուջեով նախատեսված կառավարության պահուստային ֆոնդի հաշվին Ազգային ժողովին հատկացնել 892,628 մլն դրամ: Առաջին կիսամյակում կհատկացվի 434,606 մլն դրամ, ինն ամսում՝ 695,809 մլն դրամ:

Որոշման ընդունումը կապված է յոթերորդ գումարման ԱԺ պատգամավորների և 2 մշտական հանձնաժողովի թվի ավելացմամբ ԱԺ բյուջեում առաջացած պակասուրդով:

Նշվում է, որ «ՀՀ Ազգային ժողովի գործունեության ապահովում, օրենսդրական, վերլուծական եւ ներկայացուցչական ծառայություններ» միջոցառման իրականացման համար անհրաժեշտ է 848,729.9 հազ. դրամ, այդ թվում՝ 4111 «Աշխատողների աշխատավարձեր եւ հավելավճարներ» հոդվածով 403,152.9 հազ. դրամ՝ պայմանավորված 59 հաստիքի ավելացմամբ եւ վեցերորդ գումարման ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներին եւ պատգամավորների օգնականներին վճարված վերջնահաշվարկներով, 4112 «Պարգեւատրումներ, դրամական խրախուսումներ եւ հատուկ վճարներ» հոդվածով 94,309.7 հազ. դրամ, 4222 «Արտասահմանյան գործուղումների գծով ծախսեր» հոդվածով 301,802.0 հազ. դրամ՝ 118,285.7 հազ. դրամը պայմանավորված պատգամավորների թվի եւ 183,516.3 հազ. դրամը ՀՀ Ազգային ժողովի նախագահի այցերի (Ռուսաստանի Դաշնություն, Վրաստան, Բելգիա, Նիդերլանդներ, Ֆրանսիա (Ստրասբուրգ), Իտալիա, Մեծ Բրիտանիա, Իրան, Արաբական Միացյալ Էմիրություններ) ավելացմամբ, 4261 «Գրասենյակային նյութեր եւ հագուստ» հոդվածով 3,265.3 հազ. դրամ, 4729 «Այլ նպաստներ բյուջեից» հոդվածով 46,200.0 հազ. դրամ՝ պայմանավորված 27 պատգամավորի պատգամավորական գործունեության հետ կապված փոխհատուցման վճարի (16,200.0 հազ. դրամ) եւ 25 պատգամավորի բնակարանի վարձին համարժեք փոխհատուցման (30,000.0 հազ. դրամ) գումարներով, «ՀՀ Ազգային ժողովի տեխնիկական հագեցվածության բարելավում» միջոցառման իրականացման համար 5122 «Վարչական սարքավորումներ» հոդվածով անհրաժեշտ է 43,899.0 հազ. դրամ՝ որից 29,500.0 հազ. դրամը համակարգիչներ եւ տպիչ սարքեր ձեռք բերելու եւ 14,399.0 հազ. դրամն աշխատասենյակների կահավորման նպատակով։

Աղբյուրը՝ yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը