Իսլամիստների կայքում հայտնվել է նրանց առաջնորդ Դոկու Ումարովի հայտարարությունը, որում նա իր վրա է վերցրել Մոսկվայի մետրոյի կայարաններում իրականացված ահաբեկչությունների պատասխանատվությունը։ «Մարտի 29-ին Մոսկվայում կաֆիրներին ոչնչացնելու երկու հատուկ գործողություն է իրականացվել։ Միաժամանակ մենք ողջույն ենք հղել ԱԴԾ-ին (ФСБ)։ Գործողություններն իրականացվել են իմ անձնական հրամանով, և դրանք վերջինը չեն»,-հայտարարել է Ումարովը։ Նա նշել է, թե հաբեկչությունները Հյուսիսային Կովկասում 2010թ. փետրվարի 11-ին ԱԴԾ-ի իրականցրած հատուկ միջոցառումների պատասխանն են, որի ընթացքում մահացել են «չերեմշա հավաքող ամենաաղքատ մարդկանցից»։ Ահաբեկիչը հայտարարել է, թե Մոսկվայում զոհվածները «ամենաաղքատ մարդկանցից չեն, և ինքը ծիծաղում է բոլոր նրանց վրա, ովքեր կմեղադրեն իրեն պայթյունների համար»։ Ումարովը սպառնացել է մոտ ժամանակներում իրականացնել ևս մեկ ահաբեկչություն, որը կիրագործվի «հատուկ միջոցառումներով»։ «Շահիդների բրիգադը համալրվում է լավագույն մոջահեդներով, և եթե ռուսաստանցիները չեն հասկանում, որ պատերազմը գալու է նրանց փողոցներն ու տները, ավելի վատ իրենց համար։ Արյունն այլևս միայն մեր քաղաքներում ու գյուղերում չի հոսելու. պատերազմը գալու է նրանց տները։ Եթե ռուսաստանցիները կարծում են, որ պատերազմը միայն հեռուստացույցով է՝ ինչ-որ հեռու Կովկասում, և նրանց չի առնչվի, ապա սխալվում են։ Մենք պատրաստվում ենք այդ պատերազմը բերել նրանց տները»,-համացանցում տեղադրված հայտարարության մեջ ասել է Ումարովը։
Հիշեցնենք, որ մարտի 29-ին Մոսկվայի մետրոյի «Լուբյանկա» և «Մշակույթի այգի» կայարաններում պայթյուններ են տեղի ունեցել։ Դրանցից յուրաքանչյուրի ուժգնությունը կազմել է 300-400 գրամ տրոտիլ։ Ահաբեկչությունների հետևանքով մահացել է 38 մարդ։
Ումարովը սպառնում է նոր ահաբեկչություններով