Լրահոս

01.04.2010 12:22


Դատարանը կայացրել է Զարուհի Փոստանջյանի բողոքը մերժելու մասին որոշում

Մարտի 31-ին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Էդիկ Ավետիսյանի նախագահությամբ շարունակվեց և ավարտվեց «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի բողոքի դատաքննությունն ընդդեմ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Ներսես Նազարյանի պաշտոնեական անգործության:

Դատավոր Էդիկ Ավետիսյանը հեռացավ որոշում կայացնելու և վերադառնալով' հրապարակեց Զարուհի Փոստանջյանի բողոքը մերժելու մասին դատարանի որոշումը: Այն կարող է բողոքարկվել 10 օրվա ընթացքում:

Այս խորագրի վերջին նյութերը