Մեկնաբանություն

17.05.2019 17:15


«TV 5»-ի սեփականատեր Արմեն Թավադյանի դեմ գործ է հարուցվում

«TV 5»-ի սեփականատեր Արմեն Թավադյանի դեմ գործ է հարուցվում

Ռոբերտ Քոչարյանի դեմ դատավարությունն աննախադեպ է նաև այն առումով, որ ուղեկցվում է իշխանությունների կազմակերպած սադրանքներով:

Որպես սադրիչ և «թնդանոթի միս» օգտագործվում է հաստիքային Գասպարին, որը նախկինում ընդդիմության կողմից էր սադրիչ ու մասնագիտությամբ «պառկող» աշխատում, իսկ այժմ նույն բանն անում է որպես իշխանական խունվեյբին:

Ինչպես հայտնի է, Քոչարյանի «գործով» դատական նիստի առաջին օրը Գասպարին եկել էր դատարանի տարածք՝ ակնհայտորեն քաղաքական մազոխիզմով զբաղվելու համար:

Ոստիկանների ուղեկցությամբ նա դուրս եկավ դատարանի տարածքից ու ցույց տվեց իր ուռած քունքը: Ասել է թե՝ հաստիքային այդ սադրիչը հասավ իր նպատակին:

Թե ինչպես էր ուռել Գասպարիի աչքի կողքի հատվածը, դժվար է ասել: Ընդհանուր հրմշտոցի մեջ ամեն ինչ էլ կարող էր լինել, այդ թվում՝ ինքնավնասումը: Իշխանությունները, սակայն, առիթն օգտագործում են և գործ հարուցում «TV 5»-ի սեփականատեր Արմեն Թավադյանի դեմ: Սա ամբողջությամբ տեղավորվում է Նիկոլ Փաշինյանի՝ իր կողմից չվերահսկվող լրատվամիջոցների դեմ արշավ սկսելու անթաքույց ցանկության շրջանակներում:

Թավադյանը չի թաքցնում իր քաղաքական ու քաղաքացիական համակրանքը Քոչարյանի նկատմամբ, ինչն էլ պատճառ է դարձել նրա դեմ գործ հարուցելու համար: Նրան ուզում են ազատությունից զրկել՝ անհիմն մեղադրանքով: Ասում են, թե իբր նա պլաստիկե ջրի շշով հարվածել է պրոֆեսիոնալ սադրիչ Գասպարիին, բայց ապացույցներ չեն ներկայացնում:

Տեղին է հիշեցնելը, որ երբ Փաշինյանի թիմակից Սասուն Միքայելյանը ջրի շշով հարվածում էր, դա նորմալ էր համարվում: Ստացվում է, որ ջրի շիշը քաղաքական կողմնորոշում ունի, նայած թե ում ձեռքին է այն հայտնվում:

Սասունի արածը բոլորի աչքի առաջ էր ու ապացուցված, բայց նրան նոր Հայաստանում դրա համար ԵԿՄ նախագահ են դարձնում, պատգամավորական մանդատ տալիս ու տղային դարձնում քաղաքապետ, իսկ ահա Թավադյանի արածն ապացուցված չէ, բայց նրա դեմ քրգործ են հարուցում:

Պետրոս Ալեքսանյան

Այս խորագրի վերջին նյութերը