Լրահոս

01.04.2010 13:28


Orange-ն իջեցնում է «Ամեն ամիս» ծառայության սակագները

Orange-ն իջեցնում է «Ամեն ամիս» ծառայության սակագները

Այսօր Orange-ը հայտարարեց իր ,Ամեն ամիսե ամսական բաժանորդագրության ծառայության սակագների զգալի իջեցման մասին' այսպիսով հաճելի նորություն հայտնելով ներկա բաժանորդներին, իսկ նոր բաժանորդներին առաջարկելով ավելի հետաքրքիր և մրցունակ սակագներ:

Այսուհետ Orange-ի Ամեն ամիս ծառայության բոլոր բաժանորդները' անկախ սակագնային պլանից, Հայաստանի այլ բջջային և ֆիքսված ցանցեր կզանգահարեն 35 դրամ/րոպե միակ սակագնով նախկին 50/40/35 դրամ/րոպե աստիճանավորված սակագների փոխարեն: Ամեն ամիս ծառայության բաժանորդները կարող են ամսավճարն ամբողջությամբ օգտագործել Orange-ի ձայնային և ինտերնետ ծառայություններից օգտվելու համար, ինչը նշանակում է, որ օրինակ «Ամեն ամիս 4000» սակագնային պլանի բաժանորդը կարող է օգտագործել իր ամսավճարը ավելի քան 100 րոպե դեպի այլ ցանցեր զանգահարելու և շուրջ 30 SMS բոլոր ուղղություններով ուղարկելու համար:

Ինչպես նախկինում, Orange  «Ամեն ամիս» սակագնային պլաններն առաջարկում են անվճար խոսել մտերիմների հետ' ներառելով 1000-ից 1500  անվճար րոպե ցանցի ներսում զրուցելու համար: Այդ րոպեները սպառելու դեպքում բաժանորդները կշարունակեն Orange ցանցի ներսում խոսել ընդամենը 5 դրամ/րոպե սակագնով' օգտագործելով իրենց հավելյալ կրեդիտի սահմանաչափը:

Ամեն ամիսը Orange-ի ամսական բաժանորդագրության ծառայությունն է, որի բաժանորդները հնարավորություն ունեն վճարել ամսական մեկ անգամ' չմտածելով վերալիցքավորման մասին, ինչպես նաև ձեռք բերել հեռախոսներ ավելի ցածր գնով 6-ամսյա բաժանորդագրության հետ միասին:

Այս խորագրի վերջին նյութերը