Աշխարհ

18.05.2019 19:14


Թայլանդում շան օգնությամբ փրկվել է թաղված նորածինը

Թայլանդում շան օգնությամբ փրկվել է թաղված նորածինը

Թայլանդի հյուսիս-արեւելքում շան օգնությամբ փրկվել է թաղված նորածինը: «Արմենպրես» հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է «Daily Mail»-ը:

Պինգ Պոնգ անունով շան տերը դաշտում զբոսնելիս նկատել է, որ կենդանին սկսել է տարօրինակ հաչել և քանդել հողը: Շան տերը մոտեցել է և նկատել նորածին երեխայի ոտք: Դուրս բերելով երեխային՝ տղամարդը նրան շտապ հասցրել է բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները առաջին օգնություն են ցույց տվել, զննել և եկել եզրակացության, որ նա չունի լուրջ վնասվածք:

Տղամարդու խոսքով՝ ապշեցրել է Պինգ Պոնգի քայլը:

«Նա հերոս է, որովհետև փրկել է նորածին տղայի կյանքը»,-ասել է նա:

Ոստիկաններին հաջողվել է գտնել երեխայի մորը, ով 15 տարեկան է: Աղջիկը խոստովանել է, որ այդ քայլին գնացել է՝ վախենալով ծնողների վերաբերմունքից: Աղջկան մեղադրանք է առաջադրվել մահափորձի հիմքով:

Աղջկա հայրը հայտարարել է, որ պատրաստ է վերցնել թոռնիկին, սակայն ներկայում երեխայի հետ կապված հարցերը կարգավորում են սոցիալական աշխատողները:

Այս խորագրի վերջին նյութերը