Աշխարհ

18.05.2019 18:35


Վերջին օրերին 950-ից ավելի փախստական վերադարձել է Սիրիա

Վերջին օրերին 950-ից ավելի փախստական վերադարձել է Սիրիա

Վերջին օրերին օտար երկրներից 950-ից ավելի փախստականներ վերադարձել են Սիրիա: «Արմենպրես» հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Սիրիա է վերադարձել 963 սիրիացի փախստական մի շարք երկրներից, մասնավորապես Լիբանանից, Հորդանանից: Փախստականների թվում են նաև կանայք և երեխաներ»,-ասված է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ վերջին օրերին ռուսական կողմից Հալեպում իրականացվել է հումանիտար ակցիա, որի շրջանակում սիրիացի կարիքավորներին տրամադրվել են տարբեր ապրանքներ, սնունդ՝ ընդհանուր ծավալով 2,44 տոննա:

Փախստականների ընդունման կենտրոնի տվյալներով, Սիրիայի զինված ուժերի ինժեներական ստորաբաժանումներն ականազերծել են 2,8 հա տարածք: Դրանից բացի, մասնագետները ոչնչացրել են 69 պայթյունավտանգ սարք:

Սիրիական կոնֆլիկտը սկսվել է 2011 թվականին: 2017 թվականի վերջում հայտարարվել է Սիրիայում և Իրաքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման նկատմամբ հաղթանակի մասին: Սիրիայի առանձին շրջաններում դեռ շարունակվում են զինյալներից մաքրելու գործընթացը: Ներկայում առաջ է մղվում խնդրի քաղաքական կարգավորումը, Սիրիայի վերականգնումը, ինչպես նաև փախստականների վերադարձը:

Այս խորագրի վերջին նյութերը