Ջիվան Գասպարյան. «Եթե ես գնամ «Եվրատեսիլ», կգնամ ոնց որ հայ»
«Հայելի» ակումբում «Եվրատեսիլ 2010»-ին իր մասնակցության մասին խոսելիս հանրահայտ դուդուկահար Ջիվան Գասպարյանն ասել է.
-Ես՝ իբրև հայ, մտածում եմ՝ եթե իմ գնալը պետք է օգնի այդ աղջկան, կգնամ, բայց ես մայիսի 22-ին համերգ ունեմ Իտալիայում սիմֆոնիկ նվագախմբի և մեծ կոմպոզիտոր Լյուդվիգոյի հետ, իսկ իրենք ամսի 21-ին պետք է մեկնեն։ Եթե նրանք համաձայնվեն, որ ես իմ համերգից հետո գնամ, այն ժամանակ կգնամ, քանի որ Հայաստանի պատվի հետ է կապված,- ասել է նա։
Նա նշել է, որ այդ մրցույթով չի հետաքրքրվում, քանի որ իր համար այդ մրցույթը պիոներական է. «Եթե կանաչի ծախողը պետք է ինձ թվանշան դնի, կամ հեռախոսով պետք է ասեմ՝ խնդրում եմ՝ ինձ այս դրեք և այլն, և այլն, ես դա ինքնագործունեություն եմ համարում։ Ես 16 միջազգային մրցույթ ունեմ, որտեղ 40-50 պրոֆեսոր է նստել և գնահատել ինձ։ Եթե ես գնամ, ապա կգնամ ոնց որ հայ, եթե պետք է, որ մյուսը Հայաստանում լինի, դրա համար մեծ սիրով կգնամ»։

7or.am