Դատարանն այսօր քննում էր «5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանի կալանավորման հարցը։ Քիչ առաջ դատարանը մերժեց նրա նկատմամբ խափանման միջոց կալանավորումը կիրառելու միջնորդությունը՝ այն համարելով անհիմն։
2019 թվականի մայիսի 17-ին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քննվող քրեական գործի քննության շրջանակում, Արմեն Թավադյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով, այն է՝ որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ խուլիգանություն կատարելը:
Նույն օրը վարույթն իրականացնող մարմնի կողմից միջնորդություն էր ներկայացվել դատարան՝ Արմեն Թավադյանի նկատամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ:
Այս կապակցությամբ 5-րդ ալիքի տնօրինությունը հանդես է եկել հայտարարությամբ։
Արմեն Թավադյանը կմնա ազատության մեջ (տեսանյութ)

7or.am