Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայկական բարեգործական ընդհանուր միության պատվիրակությանը' ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանի գլխավորությամբ։
Ողջունելով Սփյուռքի մեր հայրենակիցներին' Նախագահ Սարգսյանը գոհունակություն է հայտնել, որ նրանք ամեն անգամ ավելի ու ավելի մեծ կազմով են այցելում Հայաստան:
«Ինչքան դուք ավելի ակտիվ լինեք, դրանից մենք միայն ու միայն ուրախ կլինենք»,- ասել է երկրի ղեկավարը' պատրաստակամություն հայտնելով աջակցել ու սատարել նրանց նախաձեռնություններին ու ծրագրերին:
ՀՀ Նախագահը հայտնի բարերար, ՀԲԸՄ հոգաբարձուների խորհրդի անդամ Նազար Նազարյանին եւ նրա տիկնոջը հանձնել է Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր:
Անվանի բարերարը հուզմունքով նշել է, որ Հայաստանի անկախությունը իր համար երազի նման մի բան է, եւ ոգեւորված է հայրենիք այցելությունից:
Սերժ Սարգսյանը ցանկություն է հայտնել, որ հնարավորինս արագ Երեւանի կենտրոնում իր դռները բացի Սփյուռքի առանցքային կառույցներից մեկի' Հայկական բարեգործական ընդհանուր միության գրասենյակը:
ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանն իր հերթին ասել է, որ ժամանակի ընթացքում Սփյուռքի կազմակերպություններն աստիճանաբար պետք է դառնան հայաստանակենտրոն: «Որտեղ էլ, որ մենք լինենք, մեր հիմնական տեղն այստեղ է»,-ընդգծել է նա:
Հանրապետության Նախագահը եւ ՀԲԸՄ ներկայացուցիչները խոսել են Սփյուռքի ներուժի պահպանման, մայր հայրենիքի ուժեղացման, ազգային նպատակների շուրջ սփյուռքահայության համախմբման, հայապահպանության խնդիրների մասին:
Նշելով, որ հատկապես վերջին տարիներին Հայաստանի հետ հարաբերություններն ու համագործակցությունը շատ ավելի ջերմ են, Բարեգործականի անդամներն ասել են, որ Միությունը շարունակելու է իր աջակցությունը եւ զորավիգ է լինելու Նախագահին ու նրա ազգանվեր ծրագրերին:
Սերժ Սարգսյանն ընդունել է ՀԲԸՄ պատվիրակությանը