Լրահոս

01.04.2010 16:21


Տիգրան Խզմալյան. «Հայրենիքի որևէ մասի սակարկությունը որակվելու է իբրև ազգային դավաճանություն»

Տիգրան Խզմալյան. «Հայրենիքի որևէ մասի սակարկությունը որակվելու է իբրև ազգային դավաճանություն»

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ, ռեժիսոր Տիգրան Խզմալյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, թե համաձայն չէ իշխանությունների կողմից վարվող Հայաստանի արտաքին քաղաքականության հետ։

-Գիշերային որոշումներ կայացնելու այդ ոճը, որին տարբեր մեղմացնող անվանումներ են տալիս («ֆուտբոլային» դիվանագիտություն, կամ վաղը, օրինակ, ևս մի անվանում կտան) անընդունելի է հայ ժողովրդի համար, և մենք ձգտում ենք մեր միավորված ջանքերով տապալել նման միտումները,-նշել է նա։

Ըստ Տիգրան Խզմալյանի՝ ազատագրված տարածքների պաշտպանության ռազմավարական, քաղաքական և բարոյական կարևորությունը միավորելու է Արցախի, Հայաստանի և Սփյուռքի հայությանը։

-Հայրենիքի որևէ մասի սակարկությունը որակվելու է իբրև պետական հանցագործություն և ազգային դավաճանություն։ «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խումբը դիմում է հասարակական, քաղաքական բոլոր կազմակերպություններին, անհատներին և աշխարհասփյուռ ողջ ազգին՝ միավորվելու հանուն մեր ընդհանուր սուրբ հաղթանակի արդյունքում ազատագրված տարածքների պահպանության ու պաշտպանության, հանուն մեր նահատակների և ընդհանուր ապագայի,-նշել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը