Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը հիմնավորված է համարել 2009թ. հունիսի 3-ին Կոտայքի մարզի Նոր Գյուղ համայնքի Հասոյան ընտանիքի 4 անդամներին սպանելու համար Ալֆրեդ և Ժուլվեր Հովհաննիսյաններին նախաքննական մարմնի առաջադրած մեղադրանքները և դատապարտել ցմահ ազատազրկման:
Դատարանը հավաստի է համարել մեղադրող դատաղազների կողմից ներկայացված ապացույցները առ այն, որ Ալֆրեդ և Ժուլվեր Հովհաննիսյանները Մ. Հասոյանի տունը գնելու կեղծ պատրվակով մտել են վերջինիս տուն, որտեղ այդ պահին բացի Մ. Հասոյանից եղել են նաև նրա կինը, աղջիկը և թոռը, ապա առանձնակի դաժանությամբ՝ դանակի բազմակի հարվածներով, սպանել ընտանիքի՝ տանը գտնվող բոլոր անդամներին:
Այսպես՝ 2009թ. մայիսի վերջին Ժ. Հովհաննիսյանը Երևան քաղաքի Քոչար փողոցի անշարժ գույքի շուկայում ծանոթացել է Մ. Հասոյանի հետ: Վերջինս զրույցի ժամանակ ասել է, որ Կոտայքի մարզի Նոր Գյուղի իր տանը մոտ 30 000 ԱՄՆ դոլար գումար ունի: 2009թ. հունիսի 3-ին Ժուլվեր Հովհաննիսյանն իր եղբոր՝ Ալֆրեդ Հովհաննիսյանի հետ ոգելից խմիչքի ազդեցության տակ գնացել են Նոր Գյուղ՝ նախապես իրենց հետ վերցնելով դանակ և գործարանային արտադրության 8մմ տրամաչափի ձայնագազային ատրճանակ և կպչուն ժապավեն՝ ձեռքերն ու ոտքերը կապելու համար:
Առանձին խոսելու նպատակով Ժ. Հովհաննիսյանը Մ. Հասոյանի հետ դուրս է եկել բակ, անցել տան ետնամաս, որտեղ էլ դանակով բազմակի հարվածներ է հասցրել Մ. Հասոյանի կրծքավանդակին:
Վերջինիս սպանելուց հետո Ժ. Հովհաննիսյանը մտել է տուն, փակել տան դուռը և դանակի ու ձայնագազային ատրճանակի գործադրման սպառնալիքով տան մյուս անդամներից պահանջել իրենց տալ տանը եղած ոսկեղենն ու փողը: Այնուհետև Հովհաննիսյան եղբայրները, դանակի բազմակի հարվածներ հասցնելով, սպանել են Մ. Հասոյանի աղջկան՝ Ն. Հասոյանին, իսկ հետո՝ կնոջից տեղեկանալով ոսկեղենի ու փողի գտնվելու վայրի մասին, սպանել են նաև նրա կնոջը և 13-ամյա թոռանը:
Այդ ամենից հետո Ժուլվեր և Ալֆրեդ Հովհաննիսյանները, վերցնելով հափշտակած առանձնապես խոշոր չափերի հասնող 7 670 000 ՀՀ դրամ արժողությամբ ոսկյա զարդերը, բջջային հեռախոսները և այլ գույք, հեռացել են: Հաջորդ օրը ոսկյա զարդերը Հովհաննիսյան եղբայրները վաճառել են Երևան քաղաքի Մ. Խորենացու փողոցի ոսկու շուկայում և վաճառքից գոյացած 370 ԱՄՆ դոլարը գումարն ու 220 000 ՀՀ դրամը բաժանել իրար մեջ: Հափշտակված ոսկյա զարդերի վաճառքից գոյացած գումարով Ա. Հովհաննիսյանը խնջույք է կազմակերպել իր որդու՝ բանակից վերադառնալու կապակցությամբ, իսկ Ժ. Հովհաննիսյանը մարել է իր պարտքերի մի մասը:
Նախաքննության ընթացքում պարզվել է նաև, որ Ժուլվեր Հովհաննիսյանը 1992-1993թթ ընթացքում ապօրինի կերպով ձեռք է բերել և իր տանը ապօրինի պահել ռազմամթերք հանդիսացող գործարանային արտադրության 2 հատ մարտական փամփուշտ, իսկ Ալֆրեդ Հովհաննիսյանը 2008թ. ապօրինի կերպով ձեռք է բերել և իր տանը ապօրինի պահել ռազմամթերք հանդիսացող գործարանային արտադրության 5 հատ մարտական փամփուշտ: Նշված փամփուշտները հայտնաբերվել են Հովհաննիսյանների տներում կատարված խուզարկությունների ժամանակ:
Նշված հանցավոր արարքները կատարելու համար Ժուլվեր և Ալֆրեդ Հովհաննիսյանները հանցավոր են ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 5-րդ, 7-րդ, 8-րդ, 11-րդ կետերով, 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 235-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 4-րդ մասով և դատապարտվել ցմահ ազատազրկման:
Ցմահ ազատազրկում՝ սպանության համար