Լրահոս

01.04.2010 16:22


«Մի կին - մի աշխարհ»-ը ֆլեշ-մոբ արեց

«Մի կին - մի աշխարհ»-ը ֆլեշ-մոբ արեց

Երեկ երեկոյան սպիտակ շապիկներով ու գունավոր պոստեռներով մի խումբ երիտասարդներ «Մոսկվա» կինոթատրոնի բակում, Հյուսիսային պողոտայու և Կասկադում ֆլեշ-մոբ անցկացրեցին՝ կազմելով երկրագնդի և կենտրոնում մի կնոջ պատկերը։ Երիտասարդները «Մի կին-մի աշխարհ» լուսանկարների մրցույթի ներկայացուցիչներն էին, որոնք մրցույթի մասին հայտարարությունների տարածման այլընտրանքային տարբերակն էին ընտրել։

Նշենք, որ «ֆլեշ-մոբ»-ը ակցիա է, որի ընթացքում նույն վայրում նույն պահին նախօրոք համաձայնեցված գործողություն են կատարում մասնակիցները և ցրվում տարբեր ուղղություններով՝ պատահական անցորդների մոտ հանպատրաստից, բայց շոկային տպավորություն թողնելու համար։

Տեղեկացնենք, որ «7or.am»-ը մրցույթ-ցուցահանդեսի ինֆորմացիոն աջակիցն է և մրցույթի արդյունքների և ցուցահանդեսի մասին կտեղեկացնենք ձեզ ապրիլի 7-ին, երբ Սիրահարների այգում տեղի կունենա պաշտոնական բացումը: Ցուցահանդեսը այնուհետև կտեղափոխվի Նարեկացի արվեստի միության ցուցասրահ։

Իսկ դիմումները ընդունվում են մինչև ապրիլի 4-ը, որից հետո տեղի կունենա օն-լայն քվերակություն, ապա պրոֆեսիոնալ ժյուրիի ամփոփում։ Հիշեցնենք, որ մրցույթի միակ պահանջը լուսանկարներում կանանց՝ հասարակական կյանքում ակտիվ ներգրավվածության և ստեղծագործ մոտեցմամբ կնոջ կերպարի ներկայացումն է։ Մանրամասները՝ «Մի կին- մի աշխարհ» մրցույթի պաշտոնական բլոգում http://womanphoto.wordpress.com/  

Այս խորագրի վերջին նյութերը