Լրահոս

01.04.2010 17:06


«Երևան ջուր» ընկերությունը տեղեկացնում է

«Երևան ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ շինարարական աշխատանքների հետ կապված' ս.թ. ապրիլի 3-ի ժամը 10.00 մինչև ապրիլի 4-ի ժամը 10.00 կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն շրջանի հետևյալ տարածքների ջրամատակարարումը:

  • Լեփսիուսի թիվ 5 և 5ա, 6 փողոցներ,
  • Ուլնեցու փողոցի թիվ 1, 2, 70, 72, 74, 76 և 3-րդ փակուղու շենքեր,
  • Մ. Ավետիսյան թիվ 2 փողոցի շենքեր, Մ.Ավետիսյան թիվ 3 փողոց 2, Մ.Ավետիսյան թիվ 4 փողոցի շենքեր և առանձնատներ,
  • Գոգոլի փողոցի թիվ 3, 5, 5/1, 5/2, 7, 9, 85, 86, 87 և 90-ից բարձր համարներ,
  • Ռայնիսի փողոցի թիվ 1-19, 88, 89, 90, 105,
  • Ռուբինյանց փողոցի թիվ 1, 1/1, 2, 2/1,2/2, 2/3, 17-23, 24, 26, 28,
  • Նորաշխարհյան փողոցի թիվ 12, 14, 16 և 60-ից բարձր համարներ,
  • Պ. Սևակի փողոցի թիվ 90, 92, 106,
  • Դրոյի փողոցի թիվ 4, 15-23 և առանձնատներ,
  • «Աշտարակ Կաթ» գործարան և հարակից տարածքներ:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

«Երևան Ջուր» ՓԲԸ

Այս խորագրի վերջին նյութերը