Լրահոս

01.04.2010 17:06


Հրայր Սավզյանի կոչը մտավոր երիտասարդությանը

Հրայր Սավզյանի կոչը մտավոր երիտասարդությանը

Այսօր Իրավունք «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի ներկայացուցիչների մամուլի ասուլիսի ընթացքում «Էկոդար» հասարակական կազմակերպության նախագահ՝ Հրայր Սավզյանը հանդես եկավ հետևյալ կոչով. «Ես լինելով այլ ոլորտի՝ բնապահպանության հասարակական կազմակերպության ներկայացուցիչ, ինձ համարում եմ «Սարդարապատ» շարժման մասնակից, համակիր և կիսում եմ այս բոլոր մտահոգությունները և հիմա շատ վատ տենդենց եմ նկատում երիտասարդության մոտ։ Մտավորական երիտասարդությունը կարծես տարվում է ինչ-որ տեսաբանությամբ, ամեն տեսակի ինտերնետային, թե անմիջական քննարկումներով, բայց իր մասնագիտական, անհատական կարողությունները գործի մեջ չի դնում։ Ես կցանկանայի օգտվելով առիթից կոչ անել, որ «Սարդարապատ» շարժումը հենց այն դաշտն է որտեղ կարելի է ու պետք է ու հենց հիմա անհրաժեշտ է համախմբվել ու ներդնել իրենց կարողությունները»։

Այս խորագրի վերջին նյութերը