Լրահոս

01.04.2010 17:41


Դոկու Ումարով. «Ռուսական հատուկ ծառայություններն են կազմակերպել Մոսկվայի մետրոյի ահաբեկչական գործողությունները»

Դոկու Ումարովը Ռուսաստանի դաշնային անվտանգության ծառայություններին մեղադրել է Մոսկվայի մետրոյում տեղի ունեցած պայթյունները կազմակերպելու մեջ։ Միևնույն ժամանակ նա հերքել է այն հայտարարությունը, թե ինքն է այդ արյունալի դեպքերի մեղավորը։

-Չեչեն  մահմեդականները նման բանի ընդունակ չեն,-նշել է Ումարովը։

Հիշեցնենք, որ իսլամիստների կայքում հայտնվել էր նրանց առաջնորդ Դոկու Ումարովի հայտարարությունը, որում նա իր վրա էր վերցրել Մոսկվայի մետրոյի կայարաններում իրականացված ահաբեկչությունների պատասխանատվությունը։

-Մարտի 29-ին Մոսկվայում կաֆիրներին ոչնչացնելու երկու հատուկ գործողություն է իրականացվել։ Միաժամանակ մենք ողջույն ենք հղել ԱԴԾ-ին (ФСБ)։ Գործողություններն իրականացվել են իմ անձնական հրամանով, և դրանք վերջինը չեն»,-հայտարարել էր Ումարովը։

Նա նշել էր, որ ահաբեկչությունները Հյուսիսային Կովկասում 2010թ. փետրվարի 11-ին ԱԴԾ-ի իրականացրած հատուկ միջոցառումների պատասխանն են, որոնց ընթացքում մահացել են չերեմշա հավաքող ամենաաղքատ մարդկանցից։ Ահաբեկիչը հայտարարել է, թե Մոսկվայում զոհվածներն «ամենաաղքատ մարդկանցից չեն, և ինքը ծիծաղում է բոլոր նրանց վրա, ովքեր կմեղադրեն իրեն պայթյունների համար»։ Ումարովը սպառնացել էր մոտ ժամանակներս իրականացնել ևս մեկ ահաբեկչություն, որը կիրագործվի «հատուկ միջոցառումներով»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը