Լրահոս

02.04.2010 10:17


ԱՄՆ–ում մահացել է առաջին անհատական համակարգիչներից մեկի ստեղծողը

ԱՄՆ-ում 68 տարեկան հասակում մահացել է առաջին անհատական համակարգիչներից մեկի ստեղծողը՝ Հենրի Ռոբերթսը։ «ИТАР-ТАСС»-ի փոխանցմամբ՝ գլխավոր ինժեներ, էլեկտրոնային տեխնոլոգիաների մասնագետի տղան տեղեկացրել է, որ նա մահացել է թոքերի բորբոքումից։

Ռոբերթսն առաջին համակարգիչը հավաքել է դեռահասության տարիքում։ Իսկ 1969-ին ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերում ծառայության մեջ գտնվելիս նա ստեղծել է մի ընկերություն, որը շուտով ներկայացրել է «Ալթեյր» անվանումով և ընդամենը 360 դոլար արժողությամբ համակարգչի ինքնուրույն հավաքման հավաքածուն։ Անհատական համակարգիչը ո՛չ էկրան է ունեցել, ո՛չ ստեղնաշար, հիշողության ծավալը եղել է ընդամենը 256 բայթ և թիթեղյա արկղի է նման եղել՝ շողշողացող բազմաթիվ գույնզգույն լամպերով։ Համակարգիչն անջատելուց հետո մուտքագրած տեղեկատվությունն ընհանրապես կորել է։ Սակայն անհատական համակարգիչը մեծ հետաքրքրություն է առաջացրել ինժեներների մոտ, որոնց թվում են եղել նաև երիտասարդ ծրագրավորողներ Փոլ Ալլենը և Բիլլ Գեյթսը։ Հենց Հենրի Ռոբերթսն է նրանց դրդել 1975-ին «Մայքրոսովթ» ընկերության ստեղծմանը։

 

 

Այս խորագրի վերջին նյութերը