Լրահոս

02.04.2010 10:44


Ադրբեջանի արտգործնախարարը ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարի հետ քննարկել է ԼՂ հիմնահարցը

Ինչպես հաղորդում է «Тренд» գործակալությանը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունն Ասիա կատարած այցելությունների շրջանակում Բաքվում հանդիպել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ։

Հանդիպման քննարկման հիմնական թեման են եղել հայ-ադրբեջանական և ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցերը։

Մամեդյարովը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին ներկայացրել է հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի ներկա իրավիճակը և ադրբեջանական կողմի դիրքորոշումն այդ հարցի կապակցությամբ։

Ադրբեջանի արտգործնախարարն ընդգծել է, որ ղարաբաղյան հակամարտության հարցը կարող է լուծվել միայն միջազգային իրավունքի և Ադրբեջանի տարածքային  ամբողջականության շրջանակներում։

Պան Գի Մունը հույս է հայտնել, որ հակամարտությունը շուտափույթ լուծում կստանա, և նրա կարգավորումը դրական ազդեցություն կունենա ողջ տարածաշրջանի համար։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն անդրադարձել է նաև Հայիթիի երկրաշարժի հետևանքների վերացմանը նվիրված դոնոր երկրների նյույորքյան խորհրդաժողովի դրական արդյունքներին։

Հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանում ընթացող գործընթացներին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը