Թուրքիայի իշխանությունները ԼՂ հարցում սխալնե՞ր են թույլ տվել
Թուրքիայի վարչապետը հայտարարել էր, թե երկիրը չի կարող զարգանալ գործող Սահմանադրության պայմաններում։ «Սահմանադրական փոփոխություններին պետք է կողմ լինի նաև ընդդիմությունը»,-ասել էր Էրդողանը։ Սակայն Թուրքիայի ընդդիմադիր պատգամավորները երկրի Սահմանադրության բարեփոխման հարցում տարաձայնություններ ունեն։
«Թուրքիայի Սահմանադրությունն արդեն 27 տարի է՝ փոփոխման կարիք է զգում»,-ասել է «Մեծ միասնություն» ընդդիմադիր կուսակցության քարտուղար Յալչըն Թոպչուն։ Իսկ «Ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցության պատգամավոր Ռաշադ Դորգուի կարծիքով սահմանադրական փոփոխությունների հարցը շատ ավելի նպատակահարմար կլինի բարձրացնել 2011թ. խորհրդարանական ընտրություններից հետո։
«Իշխող կուսակցությունը պետք է ուղղի Հյուսիսային Կիպրոսի և Լեռնային Ղարաբաղի հարցերում թույլ տված սխալները»,-ասել է Դորգուն։ Նա նշել է, որ սահմանադրական փոփոխությունների հարցը բարձրացնելով՝ Թուրքիայի իշխանությունները փորձում են շեղել ուշադրությունը նշված խնդիրներում թույլ տրված սխալներից։

Ըստ «Trend»-ի