«Մինչ մենք սպասում ենք իսկական շոուի սկսվելուն, մեր կյանքն, ինչպես երազ, անցնում է մեր կողքով»։
Անդրե Կուկլա
Ռեալիթի շոուն մեր կյանքի անբաժան մասնիկն է դարձել, իսկ շատերի համար՝ կյանքի բովանդակությունը։ Սոցիալական ցանցերում իրադարձությունների և նորությունների ժապավենը scroll անելը մեր հիմնական զբաղմունքն է դարձել։ Մենք որոնում ենք «մեր հերոսներին» ու «նոր իրադարձություններ»։ Մենք մասնակից ենք այդ իրադարձություններին և կարող ենք տեղում կարծիք հայտնել, բռնվել բանավեճի, համախոհներ և հակառակորդներ ձեռք բերել։ Սերը և ատելությունը, հեղինակությունների փնտրտուքը, էմոցիաների սրացումներն ու պարպումները նույնպես համացանցում են։ Մի խոսքով, վիրտուալ և իրական աշխարհները միաձուլվել են։
Մոխրոտիկն Իջևանից
«Իրականում մենք բոլորս թոք շոուի մասնակիցներ ենք, ուղղակի ոչ բոլորին են այնտեղ հրավիրում»։
Մերլին Մենսոն
Հայկական հեղափոխությունը կամ իշխանափոխությունը (ըստ ճաշակի և ինտելեկտի ծանրաբեռնվածության աստիճանի) ուներ մեկ հիմնական հերոս և աջակիցների անդեմ զանգված՝ քայլողները։ Այդ ամենը online ցուցադրվում էր հեռուստաընկերություններով և սոցիալական ցանցերով, յուրաքանչյուրը ներգրավված էր այդ գործընթացին և կարող էր տեսակետ հայտնել։ Մենք բոլորս մեծ շոուի մասնակիցներ էինք՝ անկախ նրանից, թե համակարգչի ու հեռախոսների մոտ էինք, թե փողոցում (կամ էլ միաժամանակ փողոցում՝ հեռախոսների մեջ)։ Դա զանգվածի հեղափոխությունն էր, որը ստանում էր նույն տեղեկատվությունը, դիտում էր նույն պատկերը։ Ցանկացած անձ կարող էր իր փառքի ակնթարթը վաստակել՝ ոստիկան Աշոտը, Իրինայի ամուսինը, Չալո շունը ․․․։ Իրադարձությունների մյուս հիմնական մասնակիցները տեսախցիկներով լրագրողներն էին։ «Կադրը» ամենակարևոր գործոնն էր։ Ռեալիթի հեղափոխության հիմնական հերոսը Նիկոլ Փաշինյանն էր և տեսախցիկների հետևում թաքնված լրագրողները։
Բուն իշխանափոխությունը կարճ տևեց, սակայն հետհեղափոխական գործընթացները պետք է շարունակություն ունենային։ Հանդիսատեսը ցանկանում էր մասնակցել շոուի շարունակությանը։
Նոր տեխնոլոգիաները չեն չեղարկել հեքիաթների նախկին արքետիպերը։ Մոխրոտիկի մասին հեքիաթը տարբեր սյուժեներով ու ֆիլմերում կրկնվում է։ Հեքիաթում Մոխրոտիկը գտնում է իր արքայազնին և նրա հետ ամուսնանում։ Արքայազնն իշխանության կրողն է, այսինքն՝ Մոխրոտիկն ամուսնանում է «իշխանության» հետ։ Դա հասարակ մարդու երազանքն է։
«Սիրունիկը» ֆիլմում մարմնավաճառ «Ջուլյա Ռոբերթսը» գտնում է իր երջանկությունն՝ ի դեմս հարուստ «արքայազնի»։ Նման ֆիլմերի քանակը շատ է. այսօր ռեալիթի շոուները նույնպես Մոխրոտիկի նոր թեկնածուներ են մեզ առաջարկում։ Հայկական ռեալիթի շոուի հիմնական հերոսն իջևանցի Մոխրոտիկն է, որը բոլորի աչքի առաջ և բոլորի ջանքերով դառնում է երկրի ղեկավար, Թեհրանի հայկական համայնքի դահլիճի հետ սելֆի է անում, Պեկինում բադ է ուտում, Սի Ցզին Պինի հետ է նստում, վեր կենում, Մակրոնի ու Թրյուդոյի հետ սելֆի է անում, կառավարության նիստերն է վարում։ Նա մեզանից մեկն է ու միշտ մեզ հետ՝ լինի ինքնաթիռում, թե Փարիզի հյուրանոցում։ Սա արդեն ռեալիթի շոուի համար նոր հորիզոններ է բացում։
Դա Մոխրոտիկի հեքիաթի նոր զարգացումն է, ում ճակատագրի կերտմանը մասնակցել է ժողովուրդը, և նրանցից յուրաքանչյուրն այդ երազի իրականացման մեջ ներդրում ունի և ապրում է նրանով։ «Մոխրոտիկը» նույնպես հուսախաբ չի անում. նա բոլորին սիրում է, online ցույց է տալիս երկրի ղեկավարի ննջասենյակը, լոգասենյակը, աշխատասենյակը և այլն։ Նա միշտ իր ժողովրդի հետ է, նա ժողովրդի հարազատն է։ Սա՛ է այդ ռեալիթի շոուն, և հանդիսատեսը պարբերաբար նոր կադրեր է ուզում տեսնել։
Ռեալիթի շոուի առանձնահատկությունները
«Նորմայի կանոնները հասարակությունն է որոշում, իսկ ի՞նչ անել, եթե հասարակությունը խելագար է»։
Թոմաս Սաս
Ռեալիթի շոուի հիմնական առանձնահատկություններից է ինտերակտիվությունը։ Այսինքն, հանդիսատեսը նաև մասնակից է։ Մյուս կողմից, պարբերաբար էքստրեմալ իրավիճակներ են պետք, որ հանդիսատեսը չկորցնի հետաքրքրությունը։ Պետք է լինեն նաև «սևեր» և «սպիտակներ», այսինքն՝ պայքար։
Շոուին մասնակից լինելու պատրանքի ստեղծումը խիստ կարևոր է։ «Ժողովուրդը» պետք է պատրաստ լինի մոբիլիզացիայի ու իր մասնակցությամբ օգնության հասնի Մոխրոտիկին, այսինքն՝ իր երազանքների իրականացմանը։ Ժողովուրդ-հանդիսատեսը պետք է պարբերաբար տեղեկատվություն ստանա և անհրաժեշտության դեպքում ժայթքի դեպի փողոց։
«Քարդաշյանների ընտանիքի» հետևորդը․ Փաշինյանի ռեալիթի շոուն․ մաս II
Առաջին մասն՝ այստեղ

Ստեփան Դանիելյան
Աղբյուրը՝ politeconomy.org