Լրահոս

02.04.2010 11:29


Հայաստան կժամանի Հեռահաղորդակցության միջազգային գլխավոր քարտուղարը

Ապրիլի 6-7-ը պաշտոնական այցով Հայաստան կժամանի Հեռահաղորդակցության միջազգային միության (ՀՄՄ) գլխավոր քարտուղար Համադուն Տուրեն: Այցի առաջին օրը Հ.Տուրեն հանդիպում կունենա  ՀՀ տրանպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանի հետ, կայցելի Ցեղասպանության թանգարան եւ հայ-սլավոնական համալասրան:

Ապրիլի 7-ին  Համադուն Տուրեն հանդիպումներ կունենա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եւ  ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ:

Հեռահաղորդակցության միջազգային միության գլխավոր քարտուղարի մասնակցությամբ կկազմակերպվի նաեւ կլոր սեղան' կապի, հեռահաղորդակցության եւ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ներկայացուցիչների հետ: Հ.Տուրեի այցը կամփոփվի լրատվամիջոցների հետ հադիպումով:

Հայաստանը Հեռահաղորդակցության Միջազգային Միության անդամ-պետություն է հանդիսանում 1992թ.-ից:

Այս խորագրի վերջին նյութերը