Լրահոս

02.04.2010 11:44


Ապրիլի 24-ին Ցեղասպանությանը նվիրված գիտաժողով Անկարայում

Ապրիլի  24-ին Ցեղասպանությանը նվիրված գիտաժողով Անկարայում

Անկարայի «Մտքի ազատություն» խմբակը ապրիլի 24-25-ը կազմակերպել է  հայ և թուրք մտավորականների հանդիպում, որի ընթացքում կքննարկվեն  Հայոց ցեղասպանությանն առնչվող, ինչպես նաև հայերի ունեցվածքի բռնազավթման և վնասի հատուցման վերաբերյալ հարցեր:

Քննարկմանը մասնակցելու են հրատարակիչ և Թուրքիայի «Մարդու իրավունքների միության» հիմնադիրներից  Ռաքիփ Զարաքօլուն, «Հայ ազգային ժողովրդավարական շարժումը» և «1915-ի Ցեղասպանությունը» գրքերի հեղինակ Ռեջեփ Մարաշլը, մարդու իրավունքների պաշտպանության հարցերով զբաղվող հասարակական գործիչ և գրող Սայիթ Չեթինօղլուն, ցեղասպանագետ Թեյվիտ Կաունթը, իմաստասիրության դասախոս պրոֆ. Հենրի Թերիոթն ու «Արմինիըն Ուիքլի»-ի խմբագիր Խաչիկ Մուրադյանը:

Հրանտ  Դինքի հիշատակին նվիրված այս գիտաժողովը բաժանված է չորս մասի.
ա. Հայոց ցեղասպանության պատմականը,
բ. պաշտոնական ուրացման քաղաքականությունը՝ սկսած «Միություն և առաջադիմություն» կուսակցության հանձնախմբի օրերից մինչև քեմալական տարիները,
գ. տնտեսության թրքացումը և հայերի ունեցվածքի բռնագրավումը,
դ. ի՞նչ պետք է արվի և ինչպե՞ս:

Այս խորագրի վերջին նյութերը