Լրահոս

02.04.2010 13:51


Լևոն Զուրաբյանը Ռոբերտ Քոչարյանի վերադարձի մասին

Լևոն Զուրաբյանը Ռոբերտ Քոչարյանի վերադարձի մասին

 «Փաստարկ» ակումբում հրավիրված ասուլիսում Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը, լսելով լրագրողի հարցը, թե ինչպես է վերաբերվում ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ ակտիվ քաղաքականություն վերադարձին, ասել է, թե ինքը գիտեր, որ իրեն այդ հարցը տալու էին, ապա գրպանից հանել է մի թուղթ և կարդալով՝ պատասխանել հարցին.

-Խոսել նրա վերադարձի մասին մոտավորապես նույնն է, ինչ խոսել «Ջեք հոշոտողի» վերադառնալու մասին։ Քոչարյանն ավարտել է իր նախագահությունը տաս մարդկանց սպանությամբ, երբ հրաման տվեց ճնշել խաղաղ ցույցերը, նրա նախագահությունը նշանավորվել է նաև հոկտեմբերի 27-ի սպանություններով, գումարած  իր պաշտոնավարության ընթացքում երեք տասնյակ քաղաքական այլ սպանություններ, «Պապլավոկի» տխրահռչակ սպանությունը։ Նրա խղճին է նաև 4 մլրդ թալանված դոլարը, մենաշնորհային օլիգարխիկ համակարգի ստեղծումը Հայաստանում (ինչի հետևանքով երկրից դուրս է մղվել ձեռնարկատիրական գործնականում ամբողջ վերնախավը), Լեռնային Ղարաբաղի դավաճանական դուրսբերումը միջազգային բանակցությունների ֆորմատից և Հայաստանում անկախ հեռուստատեսության ոչնչացումը։ Քոչարյանը Հայաստանում գողապետության ստեղծողն է, այնպիսի մի պետության, որում բնակչության գնողունակությունը հիմնված է արտասահմանյան տրանսֆերտների վրա։ Իսկ մոնոպոլիստ ներմուծողների գերշահույթները, որոնք, ի դեպ, ապահովում են հենց այդ տրանսֆերտների շնորհիվ, մաֆիոզ կապիտալի հետ միասին ներդրման այլ ոլորտ չունեն, քան անշարժ գույքի կառուցումը, որը տեղի ունեցավ Հայաստանում։ Մի գույքի, որը մինչև հիմա դատարկ է մնացել հենց ձեռնարկատիրական այդ դասի ոչնչացման հետևանքով։ Եթե Հայաստանում կամ արտասահմանում դեռ մարդիկ կան, որոնք կարծում են, որ այդքան հանցագործություններ գործած և հասարակության համար այդքան ատելի մարդը որևէ շանս ունի վերադառնալու քաղաքականություն, ուրեմն այդ մարդիկ շատ վատ են մտածում հայ ժողովրդի մասին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը