Լրահոս

02.04.2010 14:22


Կարող են իրար կծել, հայհոյել…

Կարող են իրար կծել, հայհոյել…

 -Այս ռեժիմը կարելի է համեմատել վիշապի հետ, վիշապ է, որն ունի երկու գլուխ՝ Սերժ Սարգսյանը և Ռոբերտ Քոչարյանը։ Այդ գլուխները կարող են իրար հայհոյել կամ կծել, բայց չմոռանաք, որ վիշապը մնում է տեղում, և մեր նպատակն է հեռացնել վիշապին,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը։

Բանախոսն ասել է նաև, թե այսօր Ռոբերտ Քոչարյանի շահը ներկայացնում է Սերժ Սարգսյանը.

-Ուղղակի, ըստ Ռոբերտ Քոչարյանի, արդեն սկսել է վատ ներկայացնել։ Պրոբլեմը սա է. Ռոբերտ Քոչարյանի ջղաձիգ շարժումները դրանից են գալիս. նա այլևս չի հավատում, որ Սերժ Սարգսյանը, որին ինքը բերել է, վերարտադրել իշխանության ղեկին, որ Սերժ Սարգսյանը կկարողանա ապահովել իր անվտանգ ապագան։ Սրանով է պայմանավորված այս ամբողջ աղմուկը։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը