Կառավարությունը հստակ որդեգրել է և հստակ պահում է իր քաղաքական պարտավորությունը՝ չմիջամտել դատական համակարգի գործերին։
Նիկոլ Փաշինյան
Փետրվար 12, 2019
-------
Առավոտյան ժամը 08.30-ից արգելափակում ենք հանրապետության՝ առանց բացառության բոլոր դատարանների ելքերն ու մուտքերը, այնպես, որ ոչ ոք ներս չմտնի:
Նիկոլ Փաշինյան
Մայիս 19, 2019
-------
Ուշադրությո՛ւն, հարց՝ ի՞նչ տեղի ունեցավ այս 2 ամսվա ընթացքում, որ ստիպեց «ժողովրդի վարչապետին» հերթական անգամ 180 աստիճանով հակասել իր նախորդ հայտարարությանը և իրեն վստահող հպարտ քաղաքացիներին դրդել հակասահմանադրական հանցավոր արարքի։
Պատասխանն ինքնին կտա այն բանալին, թե ինչ անձնական շահագրգռվածությունից ելնելով է ուզում Փաշինյանը կյանքի կոչել իր անցումային արդարադատությունը և դատավորների վեթթինգը։
Հ․Գ․ 2019թ. մայիսի 19-ին Փաշինյանը նաև ազդարարեց «Հայկական հեղափոխության երկրորդ՝ ամենակարևոր փուլի մեկնարկը», այն է՝ դատաիրավական «բարեփոխումների»:
Մաթեմատիկայի ընդունված կանոնների համաձայն, որոնք հեղափոխական Հայաստանում, կարծես, «բարեփոխման» դեռ չեն ենթարկվել, 2 թվին հաջորդում է 3-ը։
Մինչ այս մեզ արդեն հասցրել էին ավետել «Հայկական հեղափոխության երկրորդ՝ ամենակարևոր փուլի մեկնարկի» մասին, այն է՝ տնտեսական հեղափոխության:
Ուշադրությո՛ւն, հարց՝ տնտեսական հեղափոխությունն արդեն կարո՞ղ ենք համարել օրակարգից դուրս կամ ձախողված, թե՞ հեղափոխական Հայաստանում 2 թվին այլևս հաջորդում է 2-ը։
«Հեղափոխական Հայաստանի» 2 ամիսն ու 2 թիվը

Արեգնազ Մանուկյան