Ապրիլի 1-ին, ժամը16.24-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան-Աշտարակ ավտոճանապարհի 15-րդ կմ-ում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, կան տուժածներ, եւ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ Արագածոտնի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Դեռեւս չպարզված հանգամանքներում' բախվել են Երեւան-Աշտարակ-Բյուրական երթուղու «ԼԱԶ» մակնիշի 22-57 պետհամարանիշի ավտոբուսը (վարորդ' 1945թ. ծնված Մ. Ավետիսյան) եւ «Միթսուբիշի Պաջերո» մակնիշի 16 ՏԼ 665 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ' 1985թ. ծնված Գ. Ղազարյան):
Պատահարի հետեւանքով ավտոբուսի 11 եւ ավտոմեքենայի 3 ուղեւոր ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Տուժածներին փրկարարների կողմից ցուցաբերվել է առաջին բուժօգնություն, այնուհետեւ 13-ը տեղափոխվել են Աշտարակի հիվանդանոց (վիճակները գնահատվել է բավարար), մեկը' Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն (վիճակը' կայուն ծանր):
Ավտոպատահար
Ապրիլի 1-ին, ժամը 16.24-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան-Աշտարակ ավտոճանապարհի 15-րդ կմ-ում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, կան տուժածներ, եւ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: