-Մի հետաքրքիր հարց էլ կա, որին ես կուզենայի անդրադառնալ։ Խոսքը վերաբերում է Ղարաբաղի բանակցություններին, և այդ առումով արդյոք Սերժ Սարգսյան-Ռոբերտ Քոչարյան հակասություն կա՞, թե՞ չկա,-հրավիրված ասուլիսում հայտարարել է ՀԱԿ ներկայացուցիչ Լևոն Զուրաբյանն ու մանրամասնել.
-Մի քանի հայտարարություն արվեց Քոչարյանի կողմից, նրան սպասարկող ուժերի կողմից, բայց հետաքրքիրն այն է, որ որևէ քննադատություն չի հնչել Ղարաբաղի հարցում Սերժ Սարգսյանի կողմից վարվող քաղաքականության վերաբերյալ, թեև նրան սպասարկող մամուլի միջոցները և ուժերը փորձում են հենց այդ հարցում քննադատել Սերժ Սարգսյանին, բայց Ռոբերտ Քոչարյանը երբեք չի քննադատել։ Եթե ձեզանից ինչ-որ մեկը կարծում է, որ նրանց միջև այդ հարցում հակասություն կա, ես ուղղակի խնդրում եմ ներկա բոլոր լրագրողներին այդ փորձը կատարել։
Ապա Լ. Զուրաբյանը շարունակել է.
-Խնդրո՛ւմ եմ, զանգահարե՛ք Ռոբերտ Քոչարյանին կամ նրա մամլո քարտուղարին և հարցրեք՝ արդյոք Ռոբերտ Քոչարյանը որևէ տարաձայնություն ունի՞ Սերժ Սարգսյանի կողմից Ղարաբաղի հարցում վարվող քաղաքականության առումով։ Եվ եթե ստանաք դրական պատասխան, դա ինձ համար առնվազն շատ հետաքրքիր զարգացում կլինի։ Ոչ մի տարբերություն չկա։ Այս ամբողջ ընթացքում Քոչարյանն ամենաանպատեհ առիթներով խոսել է, բայց ամենակարևոր հարցի մասին ոչինչ չի ասել։ Ոչինչ։
Զուրաբյանը խնդրել է զանգահարել Քոչարյանին

7or.am