Լրահոս

02.04.2010 14:54


Վազգեն Կարախանյան. «...հաստատապես մենք պաշտպանելու ենք Սերժ Սարգսյանի թեկնածությունը»

Վազգեն Կարախանյան. «...հաստատապես մենք պաշտպանելու ենք Սերժ Սարգսյանի թեկնածությունը»

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀԿ խմբակցության նախագահ Գալուստ Սահակյանը, պատասխանելով այն հարցին, թե ո՞ւմ կպաշտպանի, եթե 2013-ին և՛ Սերժ Սարգսյանը, և՛ Ռոբերտ Քոչարյանն առաջադրվեն, ասել է, թե կանխավարկածային չէ, որ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը միասին դնեն իրենց թեկնածությունը։

-Նախ և առաջ ասեմ, որ միանշանակ է, որ 2013-ին գործող նախագահը նորից իր թեկնածությունը կդնի, և կանխավարկածային չէ, որ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը միասին դնեն։ Դրանք շարունակվող ծրագրեր են, և այս անգամ այդ շարունակությունն ապահովում է Սերժ Սարգսյանը,-նշել է նա։

Նրա խոսքերով՝ նման որոշումները կայացվում են քաղաքական իրավիճակների հետևանքով, և ինքը համոզված է, թե գնալով մեր երկրի քաղաքական վիճակն ավելի կայուն է լինելու։

-Համոզված եմ, որ այն խնդիրներին, որոնք մենք այսօր որդեգրել ենք, փորձելու ենք ամբողջական լուծումներ տալ, և սա է հենց այն վստահությունը, որ արտահայտվում է, որ կուսակցությունն իր ծրագիրն ունի, իսկ Սերժ Սարգսյանը կուսակցության նախագահն է, և մենք  այդ ծրագիրը պետք է փորձենք մինչև վերջ տանել,-նշել է Գալուստ Սահակյանը։

Իսկ ՀՀԿ խորհրդի անդամ Վազգեն Կարախանյանն էլ ասել է, թե ժամանակը կգա, և ամեն ինչ պարզ կլինի։

-Բոլոր դեպքերում մենք՝ ՀՀԿ կուսակցության անդամներս, առաջնորդվում ենք կուսակցության որոշումներով, իսկ  քանի որ այս պահին ուրիշ որոշում չկա, ես կարծում եմ, ավելի ճիշտ՝ հաստատապես մենք պաշտպանելու ենք Սերժ Սարգսյանի թեկնածությունը,-նշել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը