Լրահոս

02.04.2010 14:59


ՀՅԴ անդամ. «Ադրբեջանը կարող է պատերազմ սկսել երկու դեպքում»

ՀՅԴ անդամ. «Ադրբեջանը կարող է պատերազմ սկսել երկու դեպքում»

-Կարծում եմ՝ ղարաբաղյան բանակցություններում ամեն դեպքում հիմք չկա որևէ նոր առաջընթաց ակնկալելու, որովհետև Ադրբեջանը շարունակում է չհամաձայնվել Ղարաբաղի հավանական կարգավիճակին, այսինքն՝ որ Ղարաբաղը կարող է լինել Ադրբեջանի կազմից դուրս, և այս պայմաններում, կարծում եմ, Հայաստանի կողմից, Ղարաբաղի կողմից չի կարող լինել որևէ դրական տրամադրություն,- «Փաստարկ» ակումբում ասել է Կիրո Մանոյանը՝ նշելով, որ, այնուամենայնիվ, անհասկանալի էին սիրիական թերթին տված հարցազրույցում Սերժ Սարգսյանի ասածները, ինչը նա, որպես նախագահ, մինչև այսօր չէր ասել։

Ինչ վերաբերում է պատերազմի վերսկսման հավանականությանը, Կիրո Մանոյանը նշել է, որ Ադրբեջանը կարող է պատերազմ սկսել երկու դեպքում.

-Առաջին՝ եթե վստահ լինի, որ ինքը կհաղթի, բայց առ այսօր, կարծում եմ, այդ վստահությունը չունի, մյուսը՝ եթե տեսնի, որ Հայաստան-Թուրքիա հարաբերություններում Թուրքիայի կողմից իր շահերն անտեսված են, և հարաբերությունները հաստատվում են։

Կ. Մանոյանի կարծիքով երկուստեք սպասողական այդ իրավիճակում Ադրբեջանը կարող է անհանգստանալ և փոքր ռազմական քայլերով իրավիճակ ստեղծել, սակայն պատերազմի հավանականությունը քիչ է։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը