Փաշինյանների ընտանեկան թերթը գրում է, որ Նիկոլ Փաշինյանը մնացել է բացառապես փողոցի հույսին, քանզի ո՛չ դրսից, ո՛չ ներսից նա քաղաքական աջակցություն չունի։
Մնալ փողոցի հույսին նշանակում է գնալ պոպուլիզմի ու մեծ ցնցումների ճանապարհով։
Նիկոլ Փաշինյանը հաշվել է, որ ինքը պետք է անի սորոսների ծրագիրը՝ առանց Սորոսի աջակցության ու ներգրավման, և «ծռերի» ծրագիրը՝ առանց «ծռերի» ներգրավման։ Այսինքն՝ պետք է գնա նեոբոլշևիկյան ճանապարհով։
«Անցումային արդարադատություն» կոչվածը, «վեթթինգ» կոչվածը և դատարանների դեմ հարձակումը ցնցումների ապահովման համար են։ Մոտիվացիան՝ միայն ու միայն իշխանական աթոռը։ Պետության շահը ոչ թե ստորադասված է, այլ պարզապես չկա այստեղ։
Փաշինյանին հիմա թշնամու կերպար է պետք։ «Ժողովրդի» վարչապետն արտաքին թշնամու կերպարը սահուն կերպով փոխարինել է ներքին թշնամու կերպարով՝ առաջնորդվելով նեոբոլշևիկյան «Արցախյան ազգային պատերազմը վերափոխենք քաղաքացիական պատերազմով» կարգախոսով։
Նիկոլը հասկանում է կամ զգում, որ իր նախաձեռնած ներքին ցնցումները կարող են լրջորեն հարվածել մեր երկրի անվտանգությանն ու հանգեցնել կատաստրոֆայի։ Դա է պատճառը, որ նա փորձում է «էս գլխից» ապահովագրվել՝ հայտարարելով, թե, իբր, Արցախում դավադիր ուժեր կան, որոնք կարող են պատերազմ հրահրել ու տարածքային կորուստների գնալ։ Ի դեպ, պատահական չէ, որ մեծ շոուով Արցախ ուղարկած իր տղային նա վերջին շրջանում տեղափոխել է Հայաստան՝ թիկունք։
Եթե Փաշինյանը խոսում է դավադիրներից ու անուն չի տալիս, ապա կարող է ողջամիտ կասկած առաջանալ, որ հենց ի՛նքն է դավադրություն կազմակերպում՝ նախապես նշանակելով մեղավորներ, որպեսզի Արցախում էլ ցնցումներ ապահովի և իր ուզած մարդուն նշանակի կամ էլ այլ խնդիր լուծի։
Մի խոսքով, Փաշինյանին պետք են հզոր ցնցումներ՝ հանուն իր աթոռի, իսկ մեզ պետք են հզոր Հայաստան ու Արցախ՝ հանուն մեր անվտանգ ապագայի և մեր քաղաքացիների բարեկեցության։
Նիկոլ Փաշինյանին պետք են մեծ ցնցումներ. ինչո՞ւ

Հայկ Ուսունց