Լրահոս

02.04.2010 15:49


ՀՀԿ պատգամավոր. «Մենք լիուլի, մի բան էլ ավելի այդ խոստումներն ի կատար ենք ածելու...»

ՀՀԿ պատգամավոր. «Մենք  լիուլի, մի բան էլ ավելի այդ խոստումներն ի կատար ենք ածելու...»

ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը մամլո ասուլիսի ժամանակ ասել է, թե ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը 2013-ին միանշանակ կառաջադրի իր թեկնածությունը նախագահ վերընտրվելու համար։

Այն հարցին, թե որքանո՞վ է հավանական, որ Սերժ Սարգսյանը վերընտրվի, նա պատասխանել է, որ վերընտրվելու հնարավորությունները կապված են նախընտրական ծրագրերի իրականացման հետ։

-Նախ՝ մենք, իհարկե, քննադատության  պետք է արժանանանք, որովհետև մենք ենք քաղաքական ամենամեծ ուժը։ Մենք ենք այդ բեռը տանում, և մենք պետք է մրոտվենք դրա համար։ Մենք մեծ պատասխանատվություն ունենք։ Ընտրվելու համոզմունքը կապված է մեր ծրագրային խոստումների հետ։ Մենք  լիուլի, մի բան էլ ավելի այդ խոստումներն ի կատար ենք ածելու՝ անկախ նրանից, թե ինչ օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներ կլինեն։ Այնպես չէ, որ մենք ժողովրդին սիրաշահելով պետք է անընդհատ նախագահ կամ իշխող կուսակցություն ունենանք։ Դա գործի արդյունքների խնդիր է,-նշել է նա։

Ըստ Գալուստ Սահակյանի՝ ինքը համոզված է, որ 2013-ին ՀՀԿ-ն դրական արդյունքներ է ներկայացնելու հանրությանը։

-Ես դրանում համոզված եմ, որովհետև այս պահին քաղաքական ուժերի հիմնական մասը, մանավանդ ընդդիմադիր ճակատը, բացի Երևանի մի շարք  փողոցների անուններից, ուրիշ անուն չգիտի Հայաստանից։ Չկա ինքը։ Հասարակության մեջ նրանք չեն մարտնչում, այլ ընդամենն ասում են՝ դուք իշխանությունը թողեք (որովհետև մենք կարոտել ենք, լավ էր իշխանությունը), և մենք գանք։ Իսկ մենք այդպիսի վայր չկա, որ մեր աշխատանքը չներկայացնենք կամ չլսենք մեր հայրենակիցներին,-նշել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը