Լրահոս

02.04.2010 15:55


Գալուստ Սահակյանը արտահերթ ընտրությունների մասին խոսակցություններն անհեթեթություն է համարում

Գալուստ Սահակյանը արտահերթ ընտրությունների մասին խոսակցություններն անհեթեթություն է համարում

-Շատ հաճախ ցանկություններն ու երազները եղած իրավիճակին չեն համապատասխանում,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատասխանելով այն հարցին, թե  կա՞ արդյոք ՀԱԿ-ի բարձրաձայնած արտահերթ ընտրությունների հավանականությունը, թե ոչ՝ ասել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը։

Նրա խոսքերով՝ արտահերթ ընտրությունների մասին խոսակցություններն առանց քաղաքական վերլուծությունների արված հայտարարություններ են և անհեթեթություն։

-Բնական է՝ քաղաքական թիմեր են, որոնք մինչև այսօր դեռևս որևէ ծրագիր չեն ներկայացրել հասարակությանը, իսկ քաղաքական քուրան այնպիսին է, որ նախ պետք է քո ծրագրերը կամ առավելությունները ներկայացնես ժողովրդին։ Այս պահին, բացի Երևանի ասֆալտներից, այլ քարոզչություն մենք չենք տեսնում, և Հայաստանը միայն Երևանը չէ։ Ես կարծում եմ, որ դրանք սին երազներ են, որոնցով փորձում է ընդդիմությունը գործողություններ ծավալել, և տա Աստված, որ կարողանան նախորդ մոտեցումները չկրկնել և գոնե մասնակցեն խորհրդարանական ընտրություններին,-նշել է ՀՀԿ պատգամավորը։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը