Լրահոս

02.04.2010 16:15


Այսօր հզոր, միացյալ ընդդիմություն կա՞

Այսօր հզոր, միացյալ ընդդիմություն կա՞

«Որքանո՞վ է հավանական 1998թ. փետրվարի սցենարի կրկնությունը» հարցին Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը պատասխանել է.

-Մի լրջագույն տարբերություն կա. 98-ին, ցավոք, չկար հզոր, միացյալ ընդդիմություն, այսօր հզոր, միացյալ ընդդիմություն կա։ Ինչ-որ առումով դա մի քիչ զսպում է ներիշխանական  կռիվները, բայց, այնուամենայնիվ, իրականում Սերժ Սարգսյանի վարչակազմն այսօր ունի երկու մարտահրավեր՝ և՛ իր ռեժիմի ներսում, և՛ ռեժիմից դուրս՝ ի դեմս ժողովրդավարական քաղաքական այս լայն շարժման։ Սերժ Սարգսյանի վիճակն ավելի բարդ է։

Ինչ վերաբերում է «ռեժիմի ներքին գզվռտոցներին», ապա, ըստ Լ. Զուրաբյանի, բոլորն արդեն հասկանում են, որ նավը խորտակվում է, և Սերժ Սարգսյանը չի կարողանում կառավարելի դարձնել իրավիճակը։

7or.am

 

 

Այս խորագրի վերջին նյութերը