Գագիկ Մինասյան. «Այս տարվա համար ունենք բավական լուրջ ցուցանիշ...»
-Մեր հետճգնաժամային այս առաջին տարվա տնտեսական աճը բավական խոստումնալից է, և կառավարության գործունեությունը նպատակ ունի մեղմել առավել անապահով խավերին սպասվող դժվարությունները, որոնք կապված են գնաճային ճնշումների հետ, և այն, ինչ որ արվելու է, էապես կմեղմի գնաճային ճնշումների հետևանքները,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ պատգամավոր Գագիկ Մինասյանը։
Նրա խոսքերով՝ մենք ունենք հարկային հավաքագրման բավական տպավորիչ աճ, որի հիմնական պատճառը վարչարարության ուժեղացումն ու տարեվերջին ԱԺ-ի կողմից ընդունված օրենսդրական նախաձեռնություններն են։
-Եթե հիշում եք, մենք ընդունեցինք օրենք, ըստ որի տնտեսվարող մեծ սուբյեկտների մոտ նրանք պետք է իրականացնեն պարտադիր աուդիտ, և երկրորդ՝ մեր տնտեսվարող սուբյեկտների մոտ հարկային մարմինները պետք է հնարավորություն ունենան հարկային տեսուչ՝ ներկայացուցիչ պահել։ Դրանք այն հիմնական լծակներն են, որոնցով մենք պետք է կարողանանք ստվերը խոշոր տնտեսվարող սուբյեկտների մոտ կրճատել։ Բացի դրանից, վերջերս հրապարակվում են այն ակտիվ գործառույթները, որոնք իրականացվում են Պետեկամուտների կոմիտեի կողմից։ Սրանք են այն հիմնական գործառույթները, որոնց շնորհիվ մենք կարողանում ենք ավելի ակտիվ և հարկային մեծ հավաքագրում իրականացնել։ Մենք այս տարվա համար ունենք բավական լուրջ ցուցանիշ՝ հարկեր-ՀՆԱ հարաբերակցությունը 17,7 % է, որը նշանակում է, որ մենք իսկապես պետք է ունենանք ստվերի կրճատում,-նշել է Գագիկ Մինասյանը։

7or.am