Լրահոս

02.04.2010 16:56


Այս անգամ էլ արտահերթ ընտրություննե՞րն են լինելու ողջամիտ ժամկետներում

Այս անգամ էլ արտահերթ ընտրություննե՞րն են լինելու  ողջամիտ ժամկետներում

 -Ինչ-որ բա՞ն է փոխվել, որ մենք արտահերթ ընտրությունների  գաղափարներից պետք է հրաժարվեինք, պառլամենտի դասավորությունն այլևս համապատասխանո՞ւմ է ժողովրդի քաղաքական ցանկություններին և տրամադրություններին, հաղթահարվե՞լ է սոցիալ-տնտեսական ճգնաժամը, ինչ-որ մի լավ բան կարողացե՞լ են այս իշխանություններն անել։ Ոչ մի բան չի փոխվել, ավելին՝ խորացել է,-այսպես է պատասխանել Լևոն Զուրաբյանը լրագրողների հարցին, թե երբ կլինեն արտահերթ ընտրություններ, և որն է ժամկետը։

-Մենք նշել ենք ողջամիտ ժամկետներ, դրանք մենք հաշվարկել ենք հետևյալ կերպ. եթե ավելի ուշ ժամանակաշրջանում ընտրություններ լինեն, դա նշանակում է քաղաքական այս ճգնաժամի խորացում։ Որևէ իշխանություն չի կարող ղեկավարել ժողովրդին, եթե այդ ժողովրդի քաղաքական տրամադրությունները չեն համապատասխանում իշխանության գերագույն մարմիններում կոնկրետ գործող քաղաքական ուժերին։ Այնպես որ, եթե ավելի ուշ ժամկետներում լինի, քաղաքական ճգնաժամը միայն խորանալու է, իսկ ավելի շուտ ժամկետներում մի քիչ անլուրջ կլինեին, որովհետև արտահերթ ընտրությունների համար պետք է նախապատրաստական աշխատանք և՛ քաղաքական ուժերի համար, և՛ նորմալ ընտրություններ անցկացնելու համար անհրաժեշտ մթնոլորտ ստեղծելու առումով։

Իսկ եթե հերթական ընտրություններ լինեն,  ՀԱԿ-ը կմասնակցի՞ դրանց.

-Ինձ համար հերթականն ավելի  անիրատեսական է, քան արտահերթը,-պատասխանել է ՀԱԿ համակարգողը։

Ընդամենը հիշեցնենք, որ մարտի 1-ին հրավիրված հանրահավաքում Լևոն Զուրաբյանը հայտարարել էր, թե ՀԱԿ-ը պահանջում է հունիսից սեպտեմբեր ընկած ժամանակաշրջանում անցկացնել արտահերթ խորհրդարանական և նախագահական ընտրություններ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը