-Մադրիդյան նորացված սկզբունքներ ասվածը չեմ տեսել, բայց այն փաստից, որ Ադրբեջանն ուզեց այն տպավորությունը թողնել, որ համաձայն է դրանց, իսկ ՀՀ-ն չասեց, որ համաձայն է, կարելի է եզրակացնել, որ նորացված այդ սկզբունքներն այդքան էլ նպաստավոր չեն հայկական կողմի համար,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Կիրո Մանոյանը։
Նրա կարծիքով Հայաստանը պետք է ասի, որ այդ սկզբուքներին համաձայն չէ, և այդ հնարավորությունը կար նոր նախագահի ընտրվելուց անմիջապես հետո։ Նա նշել է, որ Ղարաբաղի լիիրավ մասնակցությունը բանակցություններին անհրաժեշտ է հենց այս հանգրվանում, այսինքն՝ մինչև սկզբունքների շուրջ համաձայնությունը և ոչ թե դրանք որդեգրելուց հետո։ Հայկական կողմը, նրա կարծիքով, կարող է պնդել, որ առաջ ընթանալու համար անհրաժեշտ է, որ ԼՂՀ ներկայացուցիչը ևս մասնակցի բանակցություններին. «Պետք է երեքով նստեն խոսեն, ոչ թե վերջում տեղյակ պահվի»։
Կիրո Մանոյան. «Մադրիդյան նորացված սկզբունքներ ասվածը չեմ տեսել»

7or.am