Անդրադառնալով երեկ Ազատության հրապարակում Նիկոլ Փաշինյանի աջակիցների հրավիրած «հուժկու» հանրահավաքին՝ «Իմ քայլը» փորձել է տարանջատվել և տարածել, մասնավորապես, հետևյալ հայտարարությունը․
««Իմ քայլը» դաշինքը չի կարող աջակցվել ոչ մի հավաքի կամ երթի կողմից, որտեղ հնչում են բռնության և նույնիսկ գրեթե բռնության կոչեր»:
Իսկ հիմա մեջբերումներ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրապարակային հայտարարություններից․
«ԱԱԾ-ին և ոստիկանությանը հրահանգում եմ այս պահից իրականացնել ռեյդեր՝ բարձրաստիճան պաշտոնյաների թիկնազորներին պառկեցնե՛լ ասֆալտներին»։
«Մենք ոչ միայն կպառկեցնենք ասֆալտին, այլև պատերո՛վ կտանք, պատերո՛վ կտանք»։
«Ոչ մի մուկ և ոչ մի ձուկ չի՛ պլստալու, չի՛ պլստալու»։
«Որևէ մեկը թող չտրվի գայթակղությանը՝ ժողովրդի վստահությունը վայելող կառավարության հակահարվածի ուժը իր ծնոտի՛ն զգալու»։
«Ոմանց ախորժակը երում ա՝ չի փակվել, և մենք պետք ա իրանց ախորժակը շատ կտրուկ փակենք, այդ թվում նաև՝ բալանդո՛վ»։
«Ես ուզում եմ նախորդ իշխանության ներկայացուցիչներին և նրանցից հրահանգներ ստացող դատական իշխանության ներկայացուցիչներին ասել շատ ուղիղ և կոնկրետ՝ խելքներդ գլուխնե՛րդ հավաքեք և կատակ չանե՛ք ժողովրդի հետ»։
«Հայաստանի Հանրպետությունում սևերը ջախջախված են, և նրանք այլևս ոտքի չե՛ն կանգնելու, ոտքի չե՛ն կանգնելու, ոտքի չե՛ն կանգնելու»․․․
Այսբովանդակ ելույթների շարքը կարելի է անվերջ շարունակել։
Հետևաբար, հարց՝ ումի՞ց է հրաժարվում «Իմ քայլը» դաշինքը՝ քայլարած իշխանության խրախուսմամբ բռնության և գրեթե բռնության կոչեր հնչեցնող լյումպեն զանգվածի՞ց, թե՞ այդ զանգվածի կուռք ու խորհրդանիշ Նիկոլ Փաշինյանից։
«Իմ քայլը» դաշինքը հրաժարվե՞ց Նիկոլ Փաշինյանից

Արեգնազ Մանուկյան