Ինչպես տեղեկացնում է CNN Turk-ը, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կմեկնի ԱՄՆ։
-Մինչ իմ այցը ԱՄՆ կվերադառնա Թուրքիայի դեսպան Նամիկ Թանը,- լրագրողներին ասել է Էրդողանը։ Նա նաև հայտարարել է, որ Բարաք Օբամայի հետ հանդիպման ժամանակ ինքը կքննարկի Հայոց ցեղասպանության հարցը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Էրդողանի այցը հետաձգվել է մարտի 4-ին ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևի որոշման ընդունման պատճառով։
Էրդողանը կմեկնի ԱՄՆ