Լրահոս

02.04.2010 17:23


ՀՀԿ պատգամավոր. «Պատերազմը վատ բան է, բայց պետք է միշտ պատրաստ լինել ու չվախենալ»

ՀՀԿ պատգամավոր. «Պատերազմը վատ բան է, բայց պետք է միշտ պատրաստ լինել ու չվախենալ»

ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի մասին՝ ասել է, թե սա բավական ծանր մարտ է, և այն կարող ենք հաղթել մեր վճռականության և համոզմունքների շնորհիվ։

Նա նշել է, որ հակամարտության վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումները չեն փոխվել ու չեն փոխվելու։

-Մենք պետք է կարողանանք զգաստ պահել մեր ժողովրդին։ Պատերազմի վտանգը միշտ էլ առկա է եղել։ Ուղղակի հիմա փոքր թիմերը կամ թիմիկներն են դրա մասին խոսում, որոնք փորձում են ժողովրդի սոցիալական վիճակից օգտվելով պատերազմի գործոնը տեսանելի դարձնել։ Պատերազմը վատ բան է, բայց պետք է միշտ պատրաստ լինել ու չվախենալ,-նշել է նա։

Իսկ ՀՀԿ խմբակցության անդամ Գագիկ Մինասյանը, անդրադառնալով ադրբեջանական կողմի այն հայտարարությանը, թե իրենք ընդունել են մադրիդյան նորացված սկզբունքները, նշել է, որ Ադրբեջանն այն ընդունել է վերապահումներով, իսկ այդ վերապահումները սկզբունքային հարցերին են վերաբերում:

-Դրանք որևէ քննադատության չդիմացող հայտարարություններ են, բնավ այդպես չէ,-նշել է նա և հավելել, որ դա պրիմիտիվ քարոզչական հնարք է, և չպետք է թույլ տալ, որ Հայաստանում որևէ մեկն այդ խայծը կուլ տա:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը