Աշխարհ

27.05.2019 14:25


Սկանդալից հետո 1-ին անգամ Ալսուի դուստրը խոսել է «Ձայնը․ երեխաներ» շոուի մասին (լուսանկար)

Սկանդալից հետո 1-ին անգամ Ալսուի դուստրը խոսել է «Ձայնը․ երեխաներ» շոուի մասին (լուսանկար)

Հայտնի ռուս երգչուհի Ալսուի դուստրը՝ Միկելա Աբրամովան, առաջին անգամ արձագանքել է «Ձայնը․երեխաներ» նախագծում իր հաղթանակի շուրջ բարձրացված աղմուկին և իր Instagram-ի իր էջում մեկնաբանել շոուի արդյունքները։

Հիշեցնենք, որ Ալսուի դուստրը` Միկելա Աբրամովան, մեծ տարբերությամբ հաղթել էր մրցույթի եզրափակիչ փուլում, բայց համացանցում կասկածի տակ էին դրել մրցույթի արդյունքները։ Քննարկումները վերածվել էին սկանդալի։

Մայիսի 16–ին հայտնի է դարձել, որ Առաջին ալիքը չեղարկել է «Ձայնը. երեխաներ» վեցերորդ եթերաշրջանի արդյունքները։ Եզրափակչում հաղթել էր Միկելա Աբրամովան։ Պարզվել էր, որ ձայները կեղծիքի միջոցով են ավելացվել, մայիսի 24–ին կրկնակի եզրափակիչ է անցկացվել։

Աղջիկը սոցիալական ցանցում աջակցության համար շնորհակալություն է հայտնել բաժանորդներին, ընկերներին, Առաջին ալիքին, մրցույթի կազմակերպիչներին ու ուսուցիչներին։

«Նույնիսկ հեռավորության վրա ես զգում էի այդ աջակցությունը, և դա ինձ իսկապես օգնել է։ Իմ երազանքը՝ դուրս գալ բեմ և դառնալ այդ սուպերնախագծի մասը, իրականություն է դարձել։ Դրանք իմ կյանքի ամենաուրախ, ամենահագեցած ամիսներն էին», - գրել է Միկելա Աբրամովան։

Նա նաև շնորհավորել է մրցույթի բոլոր հաղթողներին։


Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը