Վաշինգտոնում ՀՀ նախագահն ու Թուրքիայի պատվիրակության անդամները կհանդիպե՞ն
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀԿ խմբակցության ղեկավար ԳալուստՍահակյանը նշել է, թե ԱՄՆ կողմից ՀՀ նախագահին Վաշինգտոնում կայանալիք միջուկային անվտանգության համաժողովին մասնակցելու հրավերը մեր պետությանն ու հանրապետության նախագահին արժանի մոտեցում է ու հարգանքի նշան։
Նրա խոսքերով՝ միջազգային գրեթե բոլոր համաժողովներում քննարկվում են Հայաստանին վերաբերող հարցեր, քանի որ վերջին տարիներին Հայաստանի քաղաքականությունն ավելի հրապարակային է դարձել:
Այն հարցին, թե հնարավո՞ր է, որ Վաշինգտոնում կայանա ՀՀ նախագահի ու Թուրքիայի պատվիրակության անդամների հանդիպումը, նա պատասխանել է, թե համաժողովի ձևաչափը թույլ է տալիս տարբեր հանդիպումներ ունենալ, բայց դրանցից պետք չէ շատ բան ակնկալել։
-Իհարկե, շատհնարավորէհանդիպում, թեպետմերասելիքի, մերմոտեցումներիշրջանակում,-հավելել է ՀՀԿ ներկայացուցիչը:
Վաշինգտոնում ՀՀ նախագահն ու Թուրքիայի պատվիրակության անդամները կհանդիպե՞ն
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը նշել է, թե ԱՄՆ կողմից ՀՀ նախագահին Վաշինգտոնում կայանալիք միջուկային անվտանգության համաժողովին մասնակցելու հրավերը մեր պետությանն ու հանրապետության նախագահին արժանի մոտեցում է ու հարգանքի նշան։
Նրա խոսքերով՝ միջազգային գրեթե բոլոր համաժողովներում քննարկվում են Հայաստանին վերաբերող հարցեր, քանի որ վերջին տարիներին Հայաստանի քաղաքականությունն ավելի հրապարակային է դարձել:
Այն հարցին, թե հնարավո՞ր է, որ Վաշինգտոնում կայանա ՀՀ նախագահի ու Թուրքիայի պատվիրակության անդամների հանդիպումը, նա պատասխանել է, թե համաժողովի ձևաչափը թույլ է տալիս տարբեր հանդիպումներ ունենալ, բայց դրանցից պետք չէ շատ բան ակնկալել։
-Իհարկե, շատ հնարավոր է հանդիպում, թեպետ մեր ասելիքի, մեր մոտեցումների շրջանակում,-հավելել է ՀՀԿ ներկայացուցիչը:
7or.am