«Հայաստանում պետք են դատաիրավական համակարգի բարեփոխումներ, բայց դրանք չպետք է ուղղված լինեն դատարաններն իշխանության կամակատար դարձնելուն»
«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ, Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Էլինար Վարդանյանը168.am-ի հետ զրույցում անդրադարձավ անցումային արդարդատության ներդրման խնդիրներին, այդ թեմայով կազմակերպված ԱԺ լսումներին և դատաիրավական համակարգում անհրաժեշտ բարեփոխումների իր տեսլականին։
–Իմ կարծիքով՝ դրանք միայն խորացրին կասկածները և մտահոգությունները և ոչ մի հարցի պատասխան չտվեցին։ Չկար որևէ հստակ հայեցակարգ, հստակ ծրագիր, որի վերաբերյալ առարկայական քննարկում կընթանար: Տպավորություն էր, որ լսումները կազմակերպվել էին, որպեսզի համոզեին, թե որքան լավ բան է անցումային արդարադատությունը: Հրավիրված փորձագետը չհիմնավորեց, թե որքանո՞վ է իրավիճակը Հայաստանում նման այն երկրների իրավիճակին, որոնցում ինքն ուսումնասիրություն է կատարել, կամ արդյո՞ք Հայաստանի ներկա իրավիճակի մասին ինքը զեկույց ներկայացնելու է, և կամ Հայաստանում անցումային արդարադատություն իրականացնելու վերաբերյալ ռեկոմենդացիաներից առաջ ուսումնասիրություններ իրականացվել են կամ իրականացվելու են։ Այդպես էլ պարզ չդարձավ, թե. ի վերջո, ինչ մոդել է քննարկվում: Սա շատ արհեստական միջոցառման տպավորություն էր թողնում։
–Ես կարծում եմ, որ մենք դատաիրավական համակարգի բարեփոխման կարիք ունենք: Մենք արդեն իսկ պետք է ունենայինք համակարգի ռեֆորմների հայեցակարգ, ռազմավարություն: Եվ դատաիրավական համակարգ ասելով՝ պետք է հասկանանք ոչ միայն դատարանները, այլև նախաքննական մարմինները, Դատախազությունը: Այն, որ այսօր այս մարմինները շարունակում են մնալ իշխանությունների կամակատար, ամենևին չի նշանակում, որ բարեփոխման կարիք չունեն, և, որ մնացած գործերով վայելում են հասարակության վստահությունը:
Անցումային արդարադատությունն ավելի շատ խնդիրներ է ստեղծելու, քան լուծելու է: Անցումային արդարադատությունը նպատակ ունի հասարակության մեջ արդարություն և հաշտություն հաստատել, ինչպես նաև վերականգնել սոցիալական վստահությունը: Իսկ դա նշանակում է, որ այն պետք է բավարարի հասարակության տարբեր շերտերի սպասումները: Սպասումների չիրականացման դեպքում հասարակության մոտ նոր լարվածության, նոր թշնամանքի ալիք է սկսվելու:
–Տպավորություն է, որ ոչ ոք չի պատկերացնում՝ խոսքն ինչի մասին է, 100 տոկոսանոց անպատրաստվածություն կա, և աղմուկը շատ ավելի շատ է, քան բուն գործը։ Կարծում եմ՝ շատերի համար անցումային արդարադատության մոդելի վերաբերյալ հստակ պատկերացում չկա, քանի որ ներկայացվող նպատակները և դրանց հասնելու ճանապարհներն այդպես էլ հստակ չեն ուրվագծվում և առարկայական քննարկման առարկա չեն դառնում:
Ինչ վերաբերում է վեթինգին, ապա այստեղ էլ բազմաթիվ հարցեր կան: Այն, որ Հայաստանում իրապես պետք են դատաիրավական համակարգի բարեփոխումներ, անվիճելի է: Բայց փոփոխությունները չպետք է ուղղված լինեն դատարանները և դատավորներին իշխանության կամակատար դարձնելուն:
Դրա փոխարեն, որպես առաջին քայլ, ուղղակի պետք է դադարեցնել իշխանության կամքին հակառակվող դատավորների նկատմամբ ագրեսիան ու ճնշումները՝ էլ դիսերտացիայի գրաքննություն, էլ այդ հարցի քննարկում ԱԺ հանձնաժողովում, էլ գիտական եզրակացությունների ներկայացում դրանց համար ոչ կոմպետենտ մարդկանց կողմից: Սա էժան քայլ է, բայց եթե այս կերպ կոտրեն իշխանության կամքին հակառակվող դատավորներին, վաղն ամբողջ համակարգն են կոտրելու:
Վեթինգն ունի մի նուրբ սահման, որից այն կողմ մարդու իրավունքների և արժանապատվության կոպիտ խախտում կարող է լինել: Ի վերջո, ովքեր են լինելու վեթինգ իրականացնողները: Վեթինգն ամենևին մատնագրեր ներկայացնելու ինտիտուտ չէ, որ ով ինչ «նյութ» ունի՝ ներկայացնի:
Եվս մեկ տպավորություն է ձևավորվում, որ այս ամենը դրսից ինչ-որ անտեսանելի ձեռք է անում, և այն արդեն սկսել է ձևավորել Հայաստանի ներքին օրակարգը։ Ես սա ինչու եմ բարձրաձայնում՝ եթե Փաշինյանի իշխանությունը սա չի գիտակցում, ապա ես ահազանգում եմ՝ ուշադիր եղեք, զգոն եղեք, իսկ եթե սա գիտակցված է արվում, ապա զգոն պետք է լինենք մենք բոլորս, որովհետև սա երկիրն ապակայուցանելու ահռելի ռեսուրս ունի։ Սա լինելու է ներքին թշնամանքի, վրեժի, ունեցվածքի խլման, կապիտալի արտահոսքի, սուտ մատնության ցունամի։
Պատահակա՞ն է արդյոք, բայց նման գաղափարների ակտիվացմանը զուգահեռ՝ ուժեղանում են կոնկրետ անձանց նկատմամբ ուղղորդվող թիրախավորված հարձակումները։ Հստակ, օրինակ, ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի հանդեպ։ Ակնհայտ արհեստական թիրախավորված հարձակում, որի նպատակը մեկն է՝ ապակայունացնել երկիրը։ Մի կողմից՝ պետության կայունությունը խարխլող գաղափարներ, մյուս կողմից՝ դատաիրավական վիրաբուժական միջամտություն, որը դարձյալ արհեստական է, և երրորդը՝ ԱԱԾ պետի դեմ հարձակումներ։ Մինչ այդ թշնամի էին հռչակվել Արցախյան ուժերը, հաղթանակի հրամանատարները և այլք։ Պետք է հաշվել՝ ում է սա ձեռք տալիս։ Հայաստանի շահը, անկեղծ ասած, չի երևում։
Բայց եթե խոսում ենք վեթինգի մասին, ապա ուշադրություն կհրավիրեի ԱԱԾ պետ Ա. Վանեցյանի ասածի վրա՝ ողջ պետական համակարգի վեթինգի մասին։
Իրականում շատ կարևոր գաղափար է դառնում, և դա առաջին հերթին՝ վերաբերում է ուղղակի փողոցից եկած նոր իշխանության ներկայացուցիչներին: Հասարակությունը չգիտի՝ նրանք ովքեր են, որ շրջանակներից, ինչ պայմանավորվածությունների և պարտավորությունների մեջ են, նրանց վրա ովքեր և ինչպես են ազդում, որ պետությունները, որ ուժերը, որ ծառայությունները, և այլն։
–Հայաստանում արդեն իսկ որակյալ կադրերի պակաս կա: Բացի այդ, ոչ իշխանական կողմնորոշում ունեցող մասնագետները դիտարկվում են՝ որպես հակահեղափոխական, և միայն իշխանամետներն են, որ կարող են ներկայացվել՝ իբրև «անաչառ». այս դեպքում վեթինգ և անցումային արդարադատություն իրականացնելու են կուսակցական «տրոյկա»-ները:
«Հայաստանում պետք են դատաիրավական համակարգի բարեփոխումներ, բայց դրանք չպետք է ուղղված լինեն դատարաններն իշխանության կամակատար դարձնելուն»
«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ, Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Էլինար Վարդանյանը 168.am-ի հետ զրույցում անդրադարձավ անցումային արդարդատության ներդրման խնդիրներին, այդ թեմայով կազմակերպված ԱԺ լսումներին և դատաիրավական համակարգում անհրաժեշտ բարեփոխումների իր տեսլականին։
-Տիկի՛ն Վարդանյան, անցումային արդարադատության մասին ԱԺքննարկումներին հետևե՞լ եք։ Փորձագետ Ռուբեն Կարանզայի դիտարկումներնինչպե՞ս կգնահատեք։
–Իմ կարծիքով՝ դրանք միայն խորացրին կասկածները և մտահոգությունները և ոչ մի հարցի պատասխան չտվեցին։ Չկար որևէ հստակ հայեցակարգ, հստակ ծրագիր, որի վերաբերյալ առարկայական քննարկում կընթանար: Տպավորություն էր, որ լսումները կազմակերպվել էին, որպեսզի համոզեին, թե որքան լավ բան է անցումային արդարադատությունը: Հրավիրված փորձագետը չհիմնավորեց, թե որքանո՞վ է իրավիճակը Հայաստանում նման այն երկրների իրավիճակին, որոնցում ինքն ուսումնասիրություն է կատարել, կամ արդյո՞ք Հայաստանի ներկա իրավիճակի մասին ինքը զեկույց ներկայացնելու է, և կամ Հայաստանում անցումային արդարադատություն իրականացնելու վերաբերյալ ռեկոմենդացիաներից առաջ ուսումնասիրություններ իրականացվել են կամ իրականացվելու են։ Այդպես էլ պարզ չդարձավ, թե. ի վերջո, ինչ մոդել է քննարկվում: Սա շատ արհեստական միջոցառման տպավորություն էր թողնում։
–Ըստ Ձեզ՝ անցումային արդարադատության անհրաժեշտությունը կա՞Հայաստանում։
–Ես կարծում եմ, որ մենք դատաիրավական համակարգի բարեփոխման կարիք ունենք: Մենք արդեն իսկ պետք է ունենայինք համակարգի ռեֆորմների հայեցակարգ, ռազմավարություն: Եվ դատաիրավական համակարգ ասելով՝ պետք է հասկանանք ոչ միայն դատարանները, այլև նախաքննական մարմինները, Դատախազությունը: Այն, որ այսօր այս մարմինները շարունակում են մնալ իշխանությունների կամակատար, ամենևին չի նշանակում, որ բարեփոխման կարիք չունեն, և, որ մնացած գործերով վայելում են հասարակության վստահությունը:
Անցումային արդարադատությունն ավելի շատ խնդիրներ է ստեղծելու, քան լուծելու է: Անցումային արդարադատությունը նպատակ ունի հասարակության մեջ արդարություն և հաշտություն հաստատել, ինչպես նաև վերականգնել սոցիալական վստահությունը: Իսկ դա նշանակում է, որ այն պետք է բավարարի հասարակության տարբեր շերտերի սպասումները: Սպասումների չիրականացման դեպքում հասարակության մոտ նոր լարվածության, նոր թշնամանքի ալիք է սկսվելու:
-Ձեզ համար հասկանալի՞ են իշխանությունների դիրքորոշումներնանցումային արդարադատության ներդրման և վեթինգի անհրաժեշտությանմասին։
–Տպավորություն է, որ ոչ ոք չի պատկերացնում՝ խոսքն ինչի մասին է, 100 տոկոսանոց անպատրաստվածություն կա, և աղմուկը շատ ավելի շատ է, քան բուն գործը։ Կարծում եմ՝ շատերի համար անցումային արդարադատության մոդելի վերաբերյալ հստակ պատկերացում չկա, քանի որ ներկայացվող նպատակները և դրանց հասնելու ճանապարհներն այդպես էլ հստակ չեն ուրվագծվում և առարկայական քննարկման առարկա չեն դառնում:
Ինչ վերաբերում է վեթինգին, ապա այստեղ էլ բազմաթիվ հարցեր կան: Այն, որ Հայաստանում իրապես պետք են դատաիրավական համակարգի բարեփոխումներ, անվիճելի է: Բայց փոփոխությունները չպետք է ուղղված լինեն դատարանները և դատավորներին իշխանության կամակատար դարձնելուն:
Դրա փոխարեն, որպես առաջին քայլ, ուղղակի պետք է դադարեցնել իշխանության կամքին հակառակվող դատավորների նկատմամբ ագրեսիան ու ճնշումները՝ էլ դիսերտացիայի գրաքննություն, էլ այդ հարցի քննարկում ԱԺ հանձնաժողովում, էլ գիտական եզրակացությունների ներկայացում դրանց համար ոչ կոմպետենտ մարդկանց կողմից: Սա էժան քայլ է, բայց եթե այս կերպ կոտրեն իշխանության կամքին հակառակվող դատավորներին, վաղն ամբողջ համակարգն են կոտրելու:
Վեթինգն ունի մի նուրբ սահման, որից այն կողմ մարդու իրավունքների և արժանապատվության կոպիտ խախտում կարող է լինել: Ի վերջո, ովքեր են լինելու վեթինգ իրականացնողները: Վեթինգն ամենևին մատնագրեր ներկայացնելու ինտիտուտ չէ, որ ով ինչ «նյութ» ունի՝ ներկայացնի:
Եվս մեկ տպավորություն է ձևավորվում, որ այս ամենը դրսից ինչ-որ անտեսանելի ձեռք է անում, և այն արդեն սկսել է ձևավորել Հայաստանի ներքին օրակարգը։ Ես սա ինչու եմ բարձրաձայնում՝ եթե Փաշինյանի իշխանությունը սա չի գիտակցում, ապա ես ահազանգում եմ՝ ուշադիր եղեք, զգոն եղեք, իսկ եթե սա գիտակցված է արվում, ապա զգոն պետք է լինենք մենք բոլորս, որովհետև սա երկիրն ապակայուցանելու ահռելի ռեսուրս ունի։ Սա լինելու է ներքին թշնամանքի, վրեժի, ունեցվածքի խլման, կապիտալի արտահոսքի, սուտ մատնության ցունամի։
Պատահակա՞ն է արդյոք, բայց նման գաղափարների ակտիվացմանը զուգահեռ՝ ուժեղանում են կոնկրետ անձանց նկատմամբ ուղղորդվող թիրախավորված հարձակումները։ Հստակ, օրինակ, ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի հանդեպ։ Ակնհայտ արհեստական թիրախավորված հարձակում, որի նպատակը մեկն է՝ ապակայունացնել երկիրը։ Մի կողմից՝ պետության կայունությունը խարխլող գաղափարներ, մյուս կողմից՝ դատաիրավական վիրաբուժական միջամտություն, որը դարձյալ արհեստական է, և երրորդը՝ ԱԱԾ պետի դեմ հարձակումներ։ Մինչ այդ թշնամի էին հռչակվել Արցախյան ուժերը, հաղթանակի հրամանատարները և այլք։ Պետք է հաշվել՝ ում է սա ձեռք տալիս։ Հայաստանի շահը, անկեղծ ասած, չի երևում։
Բայց եթե խոսում ենք վեթինգի մասին, ապա ուշադրություն կհրավիրեի ԱԱԾ պետ Ա. Վանեցյանի ասածի վրա՝ ողջ պետական համակարգի վեթինգի մասին։
Իրականում շատ կարևոր գաղափար է դառնում, և դա առաջին հերթին՝ վերաբերում է ուղղակի փողոցից եկած նոր իշխանության ներկայացուցիչներին: Հասարակությունը չգիտի՝ նրանք ովքեր են, որ շրջանակներից, ինչ պայմանավորվածությունների և պարտավորությունների մեջ են, նրանց վրա ովքեր և ինչպես են ազդում, որ պետությունները, որ ուժերը, որ ծառայությունները, և այլն։
–Հայաստանում կա՞ն մարդիկ, ովքեր կարող են ընդգրկվել վեթինգ, անցումային արդարադատություն իրականացնող մարմիններում։