Լրահոս

02.04.2010 18:18


Ինչո՞ւ ՀԱԿ–ը չի քննարկել «Ժառանգության» կոչը

Արդյոք Հայ ազգային կոնգրեսը քննարկե՞լ է «Ժառանգություն» կուսակցության կոչ-առաջարկը և կմասնակցի՞ այդ կլոր սեղան-քննարկմանը։ Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանն ասել է, թե իրենք այդ հարցը չեն քննարկել.

-Ես վստահ  չեմ, որ ընդհանրապես կքննարկվի։ Կոչ ենք անում հասարակությանը մի կողմ նետել իշխանության քարոզչամեքենայի ռազմական կեղծ հիստերիայի հնարքները, քաղաքական ուժերին՝ կամա թե ակամա չդառնալ այդ քարոզչության գործիքը։

Հարցին, թե Զուրաբյանն ինչո՞ւ վստահ չէ, որ կքննարկեն «Ժառանգության» կոչը, հնարավո՞ր է, որ ՀԱԿ-ում չեն կարևորում այդ, նա պատասխանել է.

-Չգիտեմ՝ այդ հարցը պե՞տք է բարձրացնի ինչ-որ մեկը։ Կոնգրեսում քննարկման համար հատուկ կարգ կա, կուսակցություններից մեկը պետք է այդ հարցը բարձրացնի։ Հարցը պետք է կարևորություն ունենա, որևէ ձևով իր կարևորությունը պետք է ապացուցի, որ մենք կարողանանք քննարկել։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը