Սամվել Ալեքսանյանի (Լֆիկ Սամո) եղբորորդուն Հրազդանի բնակիչը մեղադրում է իրեն ծեծելու համար
Հրազդանի Ջրառատ թաղամասի բնակիչ ՇահենՀայրապետյանը Ազգային ժողովի պատգամավոր, գործարար ՍամվելԱլեքսանյանի(Լֆիկ Սամո) եղբորորդուն' ԱրտակԱլեքսանյանին մեղադրում է իրեն դաժան ծեծի և բռնությունների ենթարկելու մեջ:
Շահեն Հայրապետյանը հինգշաբթի օրը «Ազատություն» ռ/կ-ին տեղեկացրել է, որ հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Հայաստանի գլխավոր դատախազություն՝ ակնկալելով, որ դատախազությունըքրեականգործկհարուցի իրեն ծեծի ու բռնությունների ենթարկած անձանց նկատմամբ և կապահովվի իր ու իր ընտանիքի անվտանգությունը: Հաղորդումը վերաբերում է ոչ միայն Արտակ Ալեքսանյանին, այլ նաև նրա հետ առնչություն ունեցող շուրջ մեկ տասնյակ անձանց:
Քաղցրավենիք ներկրող «Սուարեն» ֆիրամայում առաքիչ աշխատած Հայրապետյանը պնդում է, որ իրեն սպառնացել են, որ եթե մինչև վաղը երեկոյան չվերադարձնի գործընկեր մի քանի խանութների փակվելու պատճառով ֆիրմային պարտք մնացած 1.5 միլիոնդրամը, ապա կպայթեցնեն Հրազդանի իրենց տունը և դաժան հաշվեհարդար կտեսնեն իր ու իր ընտանիքի հետ: Այս պահին Շահենն ու ընտանիքը լքել են տունը:
Հայրապետյանը պատմել է, որ առաքիչ աշխատելու ընթացքում «Սուարեն» ֆիրմայի ապրանքները բաժանել է Հայաստանի մարզերի խանութներին, որոշ դեպքերում վաճառելուց հետո գումարը վերցնելու պայմանով: Բայց որոշ խանութներում ապրանքը չի վաճառվել, մի քանիսն էլ փակվել են՝ իրեն պարտք մնալով 3 միլիոն դրամ: Հայրապետյանի պնդմամբ՝ այդգումարից 1.5 միլիոնըվերադարձրելէգործատուին, իսկմնացած 1.5 միլիոնդրամըմարելուհամարինքըառաջարկելէանվճարաշխատել: Նրա խոսքով՝ փետրվարի 3-ին Արտակ Ալեքսանյանի ընկերը զանգահարել է իրեն՝ առաջարկել գալ Կոմիտաս փողոցում գտնվող «Երևան սիթի» սուպերմարկետ՝ պայմանավորվածություն ձեռք բերելու: Բայց քաղաքացու պնդմամբ, խանութինկուղումիրենդաժանծեծիենենթարկել:
«Անվայել բառեր էին ասում, պադվալ էին իջեցրել ու խփում էին, 5-6 հոգով էին, հետո մի էդքան էլ ավելացան: ԱլեքսանյանԱրտակիկարգադրությամբէրէդամենըարվում, ինքնէլէրինձխփումփայտով: Հաստ փայտով խփում էր, ասում էի՝ Արտակ ջան, խնդրում եմ, խփելով ոչ մի եղանակ չի փոխվի, ինձ տարեք ձեր մոտ աշխատացրեք բանվոր, առաքիչ, կողքս մարդ դրեք, աշխատացրեք, ինձ իմ աշխատավարձը պետք չէ։ Բա՝ չէ՛, գնա էսինչ օֆիսներին քցի, բեր, իմ փողերը տուր: Էնքանենծեծել, որընկելեմգետնին, նորիցքացիներովէինխփում: Նույնիսկէնտեղաշխատողկանայքվատացելէին»,-պատմել է Շահեն Հայրապետյանը:
Նրա մայրը՝ ՎերգինեՀայրապետյանը պատմել է, որ այդ օրը որդու հետ գնացել է «Երևան սիթի» ու վերևում սպասել է նրան: Որդուն ծեծված վիճակում տեսնելով՝ նա վատ է զգացել, որից հետո նրա մեքենայով տարել են Հրազդան: ԻսկՇահենինտարելենՄալաթիայումգտնվողինչ-որվագոն-տնակու 4 օրպահելայնտեղ՝ սպառնալով, որ մինչև գումարը չվերադարձնի, այնտեղից դուրս չի գա: Շահենի խոսքով՝ ինքը վագոնից փախել է գիշերով, երբ իրեն հսկողները քնած են եղել, իսկ փախուստից հետո սպառանալիքները չեն դադարել:
Շահեն Հայրապետյանը ասել է, որ դիմելենՀրազդանիոստիկանություն, բայցգործըընթացքչիստացել:
Սամվել Ալեքսանյանի (Լֆիկ Սամո) եղբորորդուն Հրազդանի բնակիչը մեղադրում է իրեն ծեծելու համար
Հրազդանի Ջրառատ թաղամասի բնակիչ Շահեն Հայրապետյանը Ազգային ժողովի պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանի(Լֆիկ Սամո) եղբորորդուն' Արտակ Ալեքսանյանին մեղադրում է իրեն դաժան ծեծի և բռնությունների ենթարկելու մեջ:
Շահեն Հայրապետյանը հինգշաբթի օրը «Ազատություն» ռ/կ-ին տեղեկացրել է, որ հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Հայաստանի գլխավոր դատախազություն՝ ակնկալելով, որ դատախազությունը քրեական գործ կհարուցի իրեն ծեծի ու բռնությունների ենթարկած անձանց նկատմամբ և կապահովվի իր ու իր ընտանիքի անվտանգությունը: Հաղորդումը վերաբերում է ոչ միայն Արտակ Ալեքսանյանին, այլ նաև նրա հետ առնչություն ունեցող շուրջ մեկ տասնյակ անձանց:
Քաղցրավենիք ներկրող «Սուարեն» ֆիրամայում առաքիչ աշխատած Հայրապետյանը պնդում է, որ իրեն սպառնացել են, որ եթե մինչև վաղը երեկոյան չվերադարձնի գործընկեր մի քանի խանութների փակվելու պատճառով ֆիրմային պարտք մնացած 1.5 միլիոն դրամը, ապա կպայթեցնեն Հրազդանի իրենց տունը և դաժան հաշվեհարդար կտեսնեն իր ու իր ընտանիքի հետ: Այս պահին Շահենն ու ընտանիքը լքել են տունը:
Հայրապետյանը պատմել է, որ առաքիչ աշխատելու ընթացքում «Սուարեն» ֆիրմայի ապրանքները բաժանել է Հայաստանի մարզերի խանութներին, որոշ դեպքերում վաճառելուց հետո գումարը վերցնելու պայմանով: Բայց որոշ խանութներում ապրանքը չի վաճառվել, մի քանիսն էլ փակվել են՝ իրեն պարտք մնալով 3 միլիոն դրամ: Հայրապետյանի պնդմամբ՝ այդ գումարից 1.5 միլիոնը վերադարձրել է գործատուին, իսկ մնացած 1.5 միլիոն դրամը մարելու համար ինքը առաջարկել է անվճար աշխատել: Նրա խոսքով՝ փետրվարի 3-ին Արտակ Ալեքսանյանի ընկերը զանգահարել է իրեն՝ առաջարկել գալ Կոմիտաս փողոցում գտնվող «Երևան սիթի» սուպերմարկետ՝ պայմանավորվածություն ձեռք բերելու: Բայց քաղաքացու պնդմամբ, խանութի նկուղում իրեն դաժան ծեծի են ենթարկել:
«Անվայել բառեր էին ասում, պադվալ էին իջեցրել ու խփում էին, 5-6 հոգով էին, հետո մի էդքան էլ ավելացան: Ալեքսանյան Արտակի կարգադրությամբ էր էդ ամենը արվում, ինքն էլ էր ինձ խփում փայտով: Հաստ փայտով խփում էր, ասում էի՝ Արտակ ջան, խնդրում եմ, խփելով ոչ մի եղանակ չի փոխվի, ինձ տարեք ձեր մոտ աշխատացրեք բանվոր, առաքիչ, կողքս մարդ դրեք, աշխատացրեք, ինձ իմ աշխատավարձը պետք չէ։ Բա՝ չէ՛, գնա էսինչ օֆիսներին քցի, բեր, իմ փողերը տուր: Էնքան են ծեծել, որ ընկել եմ գետնին, նորից քացիներով էին խփում: Նույնիսկ էնտեղ աշխատող կանայք վատացել էին»,-պատմել է Շահեն Հայրապետյանը:
Նրա մայրը՝ Վերգինե Հայրապետյանը պատմել է, որ այդ օրը որդու հետ գնացել է «Երևան սիթի» ու վերևում սպասել է նրան: Որդուն ծեծված վիճակում տեսնելով՝ նա վատ է զգացել, որից հետո նրա մեքենայով տարել են Հրազդան: Իսկ Շահենին տարել են Մալաթիայում գտնվող ինչ-որ վագոն-տնակ ու 4 օր պահել այնտեղ՝ սպառնալով, որ մինչև գումարը չվերադարձնի, այնտեղից դուրս չի գա: Շահենի խոսքով՝ ինքը վագոնից փախել է գիշերով, երբ իրեն հսկողները քնած են եղել, իսկ փախուստից հետո սպառանալիքները չեն դադարել:
Շահեն Հայրապետյանը ասել է, որ դիմել են Հրազդանի ոստիկանություն, բայց գործը ընթացք չի ստացել: